Հոդվածներ
Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ գաղտնիք են թաքցնում այս հարսանյաց զգեստները
Ժամանակի ընթացքում դիզայներական ոլորտն այքան մեծ զարգացում է ապրել, որ դիզայներները սկսել են ստեղծել աննկարագրելի և հիասքանչ գլուխգործոցներ, կարելի է ասել, ոչնչից, իսկ ավելի կոնկրետ` զուգարանի թղթից:
Նյու Յորքի նորաձևության տներից մեկում տեղի ունեցած ցուցահանդես-մրցույթին հարսնացուները ներկայացնում էին զուգարանի թղթով պատրաստված հարսանեկան զգեստներ, որոնք առաջին հայացքից բացարձակապես չին տարբերվում թանկարժեք կտորներից կարված աննկարագրելի աշխատանքներից:
Այստեղ ավանդական գործվածքները, ժանյակը, մետաքսը կամ կերպասը փոխարինված են մեզ առօրյայում խիստ ծանոթ թղթով:
Մրցույթի նպատակն էր ստեղծել հարսանյաց զգեստներ հիշեցնող շքեղ գլուխգործոցներ` թղթից:
Նշենք, որ հաղթողին սպասվում էր 10,000 ԱՄՆ դոլարի պարգև:
Այս հետաքրքիր հարսանյաց զգեստների մրցույթի հաղթողը դարձավ դիզայներ Դոնա Պապա Վինսլերը, ով ներկայացրեց թանկարժեք կտորներով կարված հարսանեկան զգեստներից չտարբերվող հարսանյաց զգեստները` զուգարանի թղթից:
Նա միակ մասնակիցն էր, ում աշխատանքները շքեղությունից և դիզայներական հիասքանչ լուծումներից բացի, ուրիշ ոչինչ չէին հիշեցնում:
Wedding.am-ը` վկայակոչելով բրիտանական The Daily Mail-ին, ներկայացնում է այս հետաքրքիր հարսանեկան զգեստները` լուսանկարներով: