Ծառայության պայմաններ

Ուշադրությու՛ն. Մինչ Wedding.am-ը օգտագործելը` հանգամանորեն ընթերցեք օգտագործման կարգը: Wedding.am-ի օգտագործումը նշանակում է, որ Դուք ընթերցել եք վերջիններս:

Օգտատիրոջ պատասխանատվությունները.

  • Օգտատերը համաձայնում է ստանձնել ողջ պատասխանատվությունը ցանկացած բովանդակության համար, որը ներբեռնվել կամ հրապարակվել է օգտատիրոջ կողմից` Wedding.am-ում կամ դրա միջոցով: Օգտատերը չի կարող կայքում ներբեռնել, փոփոխել կամ հրապարակել որևէ բովանդակություն, եթե այն ստեղծված չէ անձամբ օգտատերերի համար կամ չունի մուտքի թույլատվություն:
  • Օգտատերը ստանձնում է պատասխանատվություն ցանկացած բովանդակության և տեղեկատվության համար, ինչպես նաև այլ օգտատերերի հետ շփման համար:
  • Ադմինիստրացիան որևէ պատասխանատվություն չի կրում Wedding.am-ի օգտատերերի, երրորդ կողմի կամ այցելուների գործողությունների համար, և Wedding.am-ը պատասխանատու չէ որևէ բովանդակության համար: 
  • Կայքը կամ դրա ծառայությունները ցանկացած ժամանակ կարող են լրիվ կամ մասնակի անհասանելի լինել պրոֆիլակտիկ, այլ աշխատանքային նպատակներով կամ տեխնիկական պատճառներով: Ադմինիստրացիան ունի բոլոր իրավունքները ցանկացած ժամանակ կատարելու պրոֆիլակտիկ աշխատանքներ` առանց նախապես զգուշացնելու: Ադմինիստրացիան պատասխանատու չէ ցանկացած համակարգչային, ծրագրային, սերվերային, սարքավորումների կամ էլ-փոստային խնդիրների համար:
  • Ցանկացած տեղեկատվության տեղադրումը կայքում, որը կարող է հակաասել կայքի ստեղծման նպատակներին կամ լինել անցանկալի, արգելվում է:
  • Wedding.am –ի ադմինիստարացիան իրավասու է.
  1. ուղղել օգտատիրոջ կողմից տրամադրված տեքստի կետադրական կամ ուղղագրական սխալները`առանց շարադրանքի իմաստային շեղումների:
  2. Wedding.am-ը իրավունք ունի կապվել օգտատիրոջ հետ էլ-փոստի, ֆիզիկական հասցեի միջոցով, որոնք օգտատերը նշել է գրանցման ժամանակ կամ ուղարկել հաղորդագրություններ օգտատիրոջ բջջային հեռախոսին:

Գրանցում Wedding.am-ում.

Գրանցվելով  Wedding.am-ում` Դուք համաձայնում եք տրամադրել հավաստի և ճշգրիտ տեղեկատվություն Ձեր կոնտակտային տվյալների մասին: Բոլոր դեպքերում, երբ որևէ ծառայությունից օգտվելը պահանջում է հաշվի բացում, ապա գրանցումը պարտադրի պայման է և գրանցման դաշտերում ստույգ տեղեկատվությամբ լրացնելը նույնպես պարտադիր է: Որպես գրանցման արդյունք, Դուք ստանում եք օգտանուն և գաղտնաբառ և դրանց անվտանգության համար պատասխանատու է միայն օգտատերը:

Գաղտնիության քաղաքականություն: Տեղեկատվության հավաքագրում.

Մենք հավաքագրում ենք այն տեղեկատվությունը, որը տրամադրվել է անձամբ Ձեր կողմից: Օրինակ, մենք հավաքագրում ենք տեղեկատվություն, երբ Դուք ստեղծում եք հաշիվ կամ էջ Wedding.am-ում: Մենք հավաքագրում ենք Ձեր. 

  • Անունը
  • Ազգանունը
  • Բնակության վայրը
  • Էլ-փոստի հասցեն
  • Հեռախոսահամարը

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը և տրամադրված տեղեկատվությունը: Մենք օգտագործում ենք տեղեկատվությունը ազնիվ և արժանի Ձեր վստահությանը:

Հետադարձ կապ և մեկնաբանություններ.

Մեկնաբանությունների կամ հետադարձ կապի համար ողջ պատասխանատվությունը կրում է օգտատերը, հատկապես եթե այն համարվում է անօրինական, վտանգավոր, անբարո, խախտում է հեղինակային իրավունքները, առաջացնում է ատելություն և/կամ էթնիկ, սեռական, կրոնական, սոցիալական խտրականություններ, պարունակում է, որևէ վիրավորանք կազմակերպության կամ անձի հասցեին, կամ խախտում է ՀՀ օրենքները: Դուք համաձայնում եք, որ ցանացած պահի Wedding.am-ը իրավունք ունի հեռացնել Ձեր մեկնաբանությունները առանց նախապես Ձեզ զգուշացնելու կամ խորհրդակցելու: Wedding.am-ը մեկնաբանությունների համար նույնպես պատասխանատու չէ: 

Այլ կայքերի հղումներ.

Մեր կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Մենք որևէ ֆինանսական և այլ պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմի կայքերում տեղեկատվության համար: Մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել երրորդ կողմի գաղտնիության քաղաքականությունը և օգտագործման կանոնները` մինչ տվյալ կայքը օգտագործելը կամ տեղեկատվության տրամադրումը:

Այստեղ կարող եք ծանոթանալ Wedding.am-ում ներկայացված լինելու պայմաններին: