Հոդվածներ
Կնոջ հղիությունն ընդամենը 90 վայրկյանում
Առաջնեկի ծննդի «նախապատրաստական աշխատանքների» գործընթացն այնքան էլ հանգիստ չի անդրադառնում ապագա երեխայի ծնողների հոգեբանական ապրումների վրա:
Այս ընթացքում առաջ են գալիս ոչ միայն ֆիզիկական որոշ խնդիրներ, այլև հոգեբանական վախ՝ մեծ պատասխանատվության զգացում ունենալու հետ կապված, որը ծնողները նոր են սկսում գիտակցել:
Ինչևէ, այս շրջանում անհանգիստ ապրումների և լարված նյարդերի դեմ պայքարն ուղղակի անհրաժեշտություն է:
Յուրաքանչյուր ընտանիք այս մարտահրավերներին դիմակայելու սեփական մեթոդներն է մշակում:
Մեր հերոսը, օրինակ, նկարահանել է հետաքրքիր տեսանյութ, որը ներկայացնում է կնոջ հղիություն ողջ ընթացքն ընդամենը մի քանի րոպեում:
Երաստարդ հայրը խոստովանում է, որ այս կերպ որոշակիորեն հանգստացրել է լարված նյարդերը, բայց, միևնույն ժամանակ, անմահացրել կյանքի ամենասքանչելի պահերը, որոնք այլև չեն կրկնվի:
Wedding.am-ը ներկայացնում է այս հետաքրքիր և գեղեցիկ տեսանյութը: