Հոդվածներ
Սեյրան Օհանյանի կինը` նրբագեղության խորհրդանիշ. ֆոտոշարք
Գեղեցկուհի կին ունենելու մասին երազում բոլորը` անկախ զբաղեցրած պաշտոնից կամ սոցիալական դիրքից: Իսկ երբ այդ կինը սիրում է նաև հետևել իր արտաքինին և մշտապես ներկայանալ վառ ու լուսավոր կերպարներով, ապա տվյալ տղամարդը կրկնակի երջանիկ է լինում: Ահա նման երջանկություն իր կողքին ունի ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում կինը` Ռուզաննա Խաչատրյանը, իսկապես նրբագեղության խորհրդանիշ կարող է համարվել: Եվ լինելով բավականին լուրջ պաշտոնի` նա չի մոռանում կանացիության մասին, ու իր ամենօրյա աշխատանքային օրերը իսկապես լցնում է գույներով, ծաղիկներով, և որ ամենահետաքրքիրն ու ընդօրինակելին է, մշտապես իր հագուկապը համադրում է իրեն այդ օրը ուղեցկող ծաղիկների գույների հետ, կամ էլ, ով գիտե, միգուցե ծաղիկների գույներն է համադրում իր հանդերձանքի հետ: Ամեն դեպքում, ամեն ինչ ստացվում է գեղեցիկ և յուրահատուկ: