Հոդվածներ
Ինչի մասին են պատմում ծաղիկները
Հավանաբար չկա մի այնպիսի կին, ում համար հաճելի չլինի ծաղիկներ նվեր ստանալը: Իսկ ինչի մասին են պատմում ձեզ նվիրված ծաղիկները: Wedding.am-ը բացահայտում է ծաղիկների գաղտնի լեզուն:
Աստղածաղիկ - նշանակում է հիացմունք
Մեխակ - կախված գույնից ունի մի քանի նշանակություն. վարդագույնը խորհրդանշում է մայրական սեր, կարմիրը` առաջնորդություն և հաղթանակ, սպիտակը` ձեզ հաջողություն են մաղթում, դեղինը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել: Սիրելի կնոջը ավելի ճիշտ կլինի նվիրել բազմագույն մեխակներ:
Գեորգինա - խորհրդանշում է թեթևություն հարաբերություններում, որոնք ոչինչ չեն պարտադրում
Գերբերա - սա համակրանքի խորհրդանիշն է, և լավագույն ծաղիկներն են կոլեգաներին, ծանոթներին և ընկերներին նվիրելու
Կապույտ հակինթ - խորհրդանշում է հանդարտություն, իսկ կարմիրը կամ վարդագույնը` ազարտ և ագրեսիա, սպիտակ հակինթը կայունության խորհրդանիշն է
Թրաշուշան - այս ծաղիկները պատմում են ուժեղ մարդու մասին, ով չի սիրում հանձնվել
Կալա - ձեր երկրպագուն խոնարհվում է կանացի գեղեցկության առջև
Շուշան - խորհրդանշում է մաքրություն և հնազանդություն
Նարցիս - սպիտակը` համակերպվելու խորհրդանիշն է, իսկ դեղինը ձեր ընտրյալին կպատմի իր անկրկնելիության մասին
Օրխիդեա նվիրում են միայն սիրելի կանանց, քանի որ դրանք նրբության, խնամակալության խորհրդանիշն են
Քաջվարդը պատմում է, որ երազանքները իրականանում են
Վարդ - մեկ կարմիր վարդը կրքի, իսկ ծաղկեփունջը անսահման սիրահարվածության խորհրդանիշն է: Սպիտակ վարդերը հրեշտակային անարատության, դեղինը` ուրախության, վարդագույնը` երջանկության խորհրդանիշներն են
Յասաման - սա սիրահարվածության խորհրդանիշն է