Հոդվածներ
Ամուսնություններ օտարերկրացիների հետ. դրական և բացասական կողմեր
Մեր օրերում, շատ երիտասարդ աղջիկներ ձգտում են ամուսնանալ օտարերկրացիների հետ՝ ցանկանալով ունենալ գեղեցիկ կյանք արտերկրում: Օտարերկրացի երիտասարդները նույնպես դեմ չեն ունենալ այլազգի կին և նրա հետ կազմել ընտանիք:
Եթե սեփական երկրի տղաներն ամուսնական կյանքի կամ ընտանիքի մասին ամբողջական և համալիր պատկերացումներ կամ ձեր կյանքի նկատմամբ ունեցած ցանկություններին համապատասխան քայլեր չեն կարողանում անել, դուք փորձում են ծանոթանալ և ամուսնանալ օտարերկրացիների հետ:
Իհարկե, այստեղ կա ազգային ինքնությունը պահպանելու, այն չկորցնելու մտավախություն, որի մասին պետք է մտածի ցանկացած ոք, բայց այսօրվա մեր թեման ոչ թե ազգային ինքնությունը պահպանելու, այլ օտարերկրացիների հետ ամուսնանալու դրական և բացասական հատկանիշներին մասին է:
Անկախ գայթակղիչ ծրագրերից, այնուամենայնիվ, պետք է լավ կշռադատեք ձեր որոշումը, քանի որ դա իսկապես լուրջ քայլ է, չէ՞ որ ձեր առջև ծաանալու են անծանոթ մտածողության, ավանդույթների և օրենքների նոր ձևաչափերը, որոնց դուք պետք է պատրաստ լինեք:
Ինչևէ, չնայած՝ Wedding.am-ը կարծում է, որ մեր հայ տղաներն իսկապես լավ տղամարդ, հայր և նվիրված ամուսիններ կարող են լինել, բայց ընտրությունը ձերն, չէ՞ որ յուրաքանչյուր ազգության ներկայացուցիչ ունի իր դրական և բացասական կողմերը, իսկ անձնական երջանկության համար նշանակություն չեն կարող ունենալ ոչ տարիքը, ոչ տեսքը և ոչ էլ ազգությունը:
Ստորև ներկայացնում ենք օտարերկրացի ամուսին ունենալու դրական և բացասական կողմերը:
Դրական կողմեր
Սոցիալական կայունություն
Օտար լեզու սովորելու, այլ երկրի մշակութային ձեռքբերումներին և պատմությանը ծանոթանալու հնարավորություն
Գնահատված լինելու չափազանց մեծ զգացողություն (վատ չէր լինի, որ մեր հայ տղաներն ուշադրություն դարձնեին հատկապես այս հատկանիշներին)
Բացասական կողմեր
Լեզվի հետ կապված բարդություններ, որոնք, իհարկե, ժամանակի հետ կշտկվեն
Աշխատանքի անցնելու դժվարություններ
Մտածելակերպի, հարցերի շուրջ տարբեր կարծիքների և մոտեցումների տարբերություն
Օտար լինելու ոչ հաճելի զգացողություն
Հայրենիքիդ և հարազատներիդ նկատմամբ աաջացած հիվանդագին կարոտ
Ահա այն հատկանիշները, որոնք հիմնականում առաջանում են օտարազգի ընտրյալ ունենալու դեպքում, բայց այս ամենն ընդամենը վերլուծություններ են, չէ՞ որ սիրո համար արգելքներ գոյություն չունեն: Սիրեք և եղեք սիրված՝ անկախ ազգային պատկանելությունից: