Հոդվածներ
Էքսկլյուզիվ. ուշագրավ մանրամասներ Մոսո Կարապետյանի հարսանիքից (ֆոտո)
«Ֆուլ հաուս» սիթքոմից առավել մեծ ճանաչում ձեռք բերած դերասան Մովսես Կարապետյանը այս օրերին բավականին զբաղված է, իսկ զբաղվածության պատճառը շատ գեղեցիկ է. նա պատրաստվում է իր հարսանյաց արարողությանը:
Դերասանը նշանադրվել է նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին: Մովսեսի ընտրյալը ամերիկաբնակ հայուհի Քրիստինա Հովհաննիսյանն է: 24-ամյա գեղեցկուհին, ով յոգայի մասնագետ է, ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում:
Մովսեսը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է. «Մենք իրեր ուղղակի գտել ենք, ինձ համար ասես նա մեր կողքի շենքում ապրած և մեծացած լինի, այնպես որ մշակույթային կամ մենթալիտետային ոչ մի խնդիր երբևէ չենք ունեցել»:
Քանի որ նշանադրությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, Մովսեսն ու Քրիստինան որոշել են հարսանիքը տոնել Հայաստանում: Հարսանիքը կայանալու է ապրիլի 30-ին: Պսակադրությունը տեղի կունենա Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Զույգը որոշել է կազմակերպել հայկական ավանդական հարսանիք: Ներկա կլինեն մոտ 250 հոգի՝ ինչպես զույգի ամենամտերիմ ընկերներն ու բարեկամները, այնպես էլ շոուբիզնեսյան հայտնի դեմքեր:
Հարսանյաց զգեստը Քրիստինան ընտրել է լոսանջելոսյան հայտնի սրահներից մեկում:
Իսկ թե նրանք հետագայում ո՞ր երկրում կապրեն, դեռևս որոշված չէ. «Անկեղծ ասած, դեռ որոշված չէ, թե որ երկրում կշարունակենք ապրել, մեզ համար այս պարագայում էլ կարևորը միասին լինելն է, կարևորը մեր ընտանիքի գեղեցիկ հիմնումն ու կառուցումն է, իսկ թե որ երկրում, արդեն երկրորդական է»,- նկատեց հարցազրույցներից մեկում ասել է Մովսեսը:
Wedding.am-ը զույգին մաղթում է անսպառ ու ամուր սեր՝ անհամբերությամբ սպասելով հարսանեկան լուսանկարներին ;)