Հոդվածներ
Մորուքավոր հարսնացուի չափազանց անկեղծ խոստովանությունները
![](https://wedding.am/sites/default/files/styles/wedding_large/public/blog/bridee1-640x431.jpg?itok=XcKrQmWi)
Wedding.am-ը՝ վկայակոչելով Daily Mail-ին, ներկայացնում է Հարնամ Կաուրի կյանքի հետաքրքիր պատմությունը:
Հնդկական ծագում ունեցող բրիտանացի Հարնամ Կաուրը, ով տառապում է ձվարանների պոլիկիստոզային համախտանիշով, այսինքն՝ հորմոնային համակարգի հավասարակշռության խախտման հետևանքով մարմնի և դեմքի վրա նկատվում են մազերի ավելորդ աճ` ներառյալ կուրծքը, փորը և այլն, ակնե, քաշի ավելացում կամ ճարպակալում: Այս ախտորոշումը աղջկա մոտ բացահայտվել է դեռևս 11 տարեկանում:
Այնուհետև Կաուրի դեմքի վրա աճեցին մազեր, իսկ շրջապատը սկսեց նրան շփոթել տղայի հետ: Բրիտանուհին չգիտեր ինչպես վարվել այս խնդրի հետ և հաճախ էր դիմում մազահեռացման բազմաթիվ մեթոդների:
«Ես սկսեցի դեմքիս մազերը հեռացնել շաբաթը երեք անգամ: Չեմ կարող բառերով նկարագրել և փոխանցել այն դժվարությունները, որոնց միջով ես անցնել եմ: Պատանեկան տարիքում ես ունեի սարսափելի կոպիտ դիմագծեր և արտաքին, որն իսկապես անտանելի էր», - խոստովանում է Կաուրը:
Մինչ 16 տարեկան աղջիկը շարունակում էր տառապել իր ոչ ստանդարտ տեսքի համար, բայց հետո ուժ է գտնում՝ ստեղծելով արտաքին գեղեցկության մասին սեփական չափանիշները:
«Սկզբում ես չէի ընդունում իմ արտաքինը, բայց հետ ասացի ինքս ինձ, որ բավական է, պետք է առաջ շարժվել: Հիմա ես սիրում եմ իմ տեսքը, իմ մորուքը, իմ սպիները: Այդ ամենը ստիպում է ինձ լինել ամբողջական: Ես սիրահարվեցի այն ամենին, ինչը հասարակությունը կոչում էր թերություն»,-նշում է բրիտանուհին:
Հետաքրքիր է, որ Կաուրը դարձել է հարսանեկան հայտնի լուսանկարիչ Լուիզ Կուլզուրստի մուսան, ով որոշել է ներկայացնել աղջկան իր ողջ հմայքով՝ ստեղծելով հարսնացուների գեղեցկության մասին նոր մոտեցումներ և կարծիք:
Այս նախագծից հետո աղջիկն իր լուսանկարները տեղադրել է համացանցում, որպեսզի հասարակությունը վերանայի գեղեցկության մասին ունեցած իր չափանիշները և ընդունի ստանդարտից դուրս գեղեցկությունները: