Հոդվածներ
Կանացի 5 քայլ, որոնք թակարդ են դառնում տղամարդկանց համար
Յուրաքանչյուր կնոջ զինանոցում կան բազմաթիվ մեթոդներ, ըստ որոնց, նա կարող է նվաճել ցանկացած տղամարդու և լինել նրա համար միակն ու անկրկնելին:
Հմտորեն օգտագործելով կանացի խորամանկություններն ու դիվանագիտական քայլերը, դուք կարող եք գրավել ցանկացած համակրելի տղամարդու ուշադրությունը:
Իհարկե, պետք է չմոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Օգտագործելով հաղորդակցության արդյունավետ տեխնիկան՝ ձգտեք հաստատել անկեղծ զգացմունքներ և չվիրավորել ցանկալի տղամարդու արժանապատվությունը:
Wedding.am-ը՝ վկայակոչելով fashionstylist-ին, ներկայացնում է կանացի խորամանկ քայլերի և արտահայտությունների ցանկը, որոնք կարող են հետաքրքիր «թակարդի» դեր ստանձել:
1. Դու աշխարհի ամենաինտելեկտուալ, հասկացող և ցանկալի տղամարդն ես
Հարաբերությունների սկզբին կինը տղամարդուն համոզում է, որ նա իսկապես ամենախելացիներից մեկն է, իսկ վերջինս իրեն հենց այդպես էլ զգում է: Հնարավոր է՝ այդ ամենն, իսկապես, իրականություն է, իսկ գուցե այդպես միայն թվում է, և սա կանացի թակարդներից մեկն է: Բայց եթե տղամարդը կնոջ կողքին իրեն համարում է լավագույնը, ուրեմն նա նար կձգտիհասնել այդ կնոջը:
2. Ես թույլ եմ, անօգնական և «հենարանի» կարիք ունեմ
Պարտադիր չէ, որ տղամարդը տեղյակ լինի, թե ինչպես ես գլխատում հակառակորդներիդ և ինչ հեշտությամբ ես լուծում ցանկացած խնդիր: Եթե ցանկանում ես գրավել տղամարդուն, ցույց տուր, որ նա ոչ միայն խելացի ու սեքսուալ է, այլև շատ ուժեղ, իսկ դու անպաշտպան և թույլ էակ ես:
3. Նուրբ, բարի, հրեշտակ
Դու բարեգործ ես, օգնում ես անօթևաններին կամ պարզապես հաճույքով օգնում ես նրանց, ովքեր քո օգնության կարիքն ունեն: Նա գիտի, որ դու բարի ու անշահախնդիր ես, և դա նրան հիացնում է: Այստեղ կարևոր է, որ դու ոչ միայն ցուցադրես այդ հատկանիշները, այլև լինես այդպիսին:
4. Հնազանդվելու և իրենը պնդելու մարտավարություն
Խելացի կինը գիտի, թե երբ է պետք համաձայնել տղամարդու հետ, չնայած՝ այդքան էլ համաձայն չէ: Կնոջ հաղթանակը կայանում է նրանում, որ նա երբեք չի ստիպում, որ սիրելի տղամարդն ընդունեն իր կարծիքը, այլ «հատուկ մեխանիզմներով» այնպես է անուն, որ տղամարդը սկզբում իրեն հաղթանակած է զգում, հետո այդպես էլ չի համակերպվում իր ուզածի հետ և անում է այնպես, ինչպես կինն էր ուզում: Այս ամենի մեջ իսկապես կա տրամաբանություն, սակայն խոսքն, իհարկե, բոլոր դեպքերի մասին չէ:
5. Աջակցություն, հոգատարություն և անկեղծություն
Երբ նա սիրահարվում է քեզ, ձեր հարաբերությունները ավելի լուրջ բնույթ են ստանում, սկսվում է միմյանց հոգատարության և աջակցության փուլը: Դու հետաքրքրվում ես նրանով, հոգ ես տանում նրա մասին և այդ ամենը փոխադարձ է: Բայց չես մոռանում և հասկացնում ես նաև, որ չնայած նրա նկատմամաբ անսահման սիրուն, դու սիրում ես նաև ինքդ քեզ՝ փորձելով ստեղծել սեփական ես-ի և դիմացինի նկատմամբ ունեցած սիրո ներդաշնակ համադրություն:
Անկախ խորամանկություններից և կանացի թակարդներից, իսկական սերը փնտրում է մաքրություն և անկեղծություն, ուստի կարելի է նմանատիպ չարաճճիություններով ընդամենը համեմել կյանքը, բայց երբեք չդարձնել այս խաղերը կյանքում առաջ գնալու գլխավոր խթանը: