Հոդվածներ
Վալենտին Յուդաշկինի դստեր հեքիաթային հարսանիքը
Wedding.am-ը ներկայացնում է օրեր առաջ Ռուսաստանում տեղի ունեցած Վալենտին Յուդաշկինի դստեր` Գալինա Յուդաշկինայի և նրա սիրեցյալի` Պյոտրի աննկարագրելի շքեղությամբ համադրված հարսանյաց արարողությունը:
Սիրահարներն իրենց հավերժական սիրո խոստումը տվել են Սուրբ Կլիմենտ եկեղեցում: Այս հեքիաթային հարսանյաց արարողությանը հյուրընկալվածների թիվը հասնում էր 500-ի, որոնց շարքում էին ռուսական շոու-բիզնեսի ամենավառ ներկայացուցիչները` Ֆիլիպ Կիրկորովը, Վալերիան, Յանա Ռուդովսկայան, Կսենյա Սոբչակը, Դիմա Բիլանը, Ժասմինը, Դմիտրի Պեսկովը և այլ անվանի մարդիկ:
Նշենք, որ գեղեցկուհի Գալինայի զգեստը կարել էր նրա հայրը` Վալենտին Յուդաշկինը, որի պատրաստման համար օգտագործվել էր մոտ 44 մետր մետաքս և հազարավոր մարգարիտներ:
Հարսնացուն զգեստափոխվել է մի քանի անգամ. մասնավորապես` նա իր հարսանեկան առաջին պարը կատարել է մարմնագույն կարճ զգեստով` համադրված սպորտային կոշիկների հետ:
«Սա իմ կյանքի ամենահիասքանչ օրն է: Շնորհակալ եմ ինձ հարազատ բոլոր մարդկանցից, ովքեր կիսեցին իմ և ընտանիքս երջանկության պահերը: Մենք ձեզ շատ ենք սիրում»,-անկեղծացել է շքեղ հարսնացուն:
Այս ճոխ և փայլուն միջոցառման հաղորդավարը երգիչ Նիկոլայ Բասկովն էր:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում այս հետաքրքիր և գեղեցիկ հարսանյաց արարողությունը` լուսանկարներով: