Հոդվածներ
Ահա թե ինչ է երազում 18-ամյա այս հիվանդ աղջիկը. հուզիչ պատմություն (լուսանկարներ)
Wedding.am-ը ներկայացնում է 18-ամյա հիվանդ աղջկա հուզիչ պատմությունը:
Կալիֆոռնիայում բնակվող 18-ամյա Լեսլի Ռիվերայի մոտ ախտորոշվել էր սակավարյունություն. աղջկան մնացել էր ապրելու ընդամենը մի քանի ամիս: Լելսիի հարազատները դիմեցին «Երազանք պահիր» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է անբուժելի հիվանդների բոլոր ցանկությունները:
Կյանքի կոչվեց նաև այս հիվանդ աղջկա երազանքը` նա ամուսնացավ իր սիրելիի հետ: Հիվանդության ողջ ընթացքում նրա ընկերը` Դենիել Մենդեզը եղել է Լեսլիի կողքին և հոգ տարել նրա մասին:
Լելսին և Դանիելը ծանոցացել են «Ընդդեմ ռասիզմի» միջոցառմանը՝ դպրոցական ճամբարում, որից հետո երբեք չեն բաժանվել: Ավագ դպրոցի ավարտից հետո Լելսին ողջ ընթացքում գտնվել է բժիշկների վերահսկողության տակ:
Դանիելը հիշում է, թե աղջիկը որքան շատ էր սիրում դիտել հեռուստատեսային շոուներ. հատկապես մեծ ոգևորությամբ էր դիտում այն հաղորդումը, որտեղ Դավիթ Տուտերան կազմակերպում էր համաշխարհային աստղերի հարսանեկան արարողությունները: