Հոդվածներ
Ամենահաջողակ օրերը ամուսնության համար` ըստ լուսնային օրացույցի
Խուսափել արևի և լուսնի խավարման օրերից
Համաձայն լուսնային օրացույցի` այս օրերը ամենաանբարենպաստն են ամուսնության համար, և այդ օրերին կազմակերպված հարսանիքները, համարվում է, իրենց վրա ներգրավում են բացասական էներգիա և դառնում վատ փոփոխությունների պատճառ: Ասում են` այդ օրերին ամուսնացած զույգերը շուտով ամուսնալուծվում են: Աստղագետները խորհուրդ են տալիս այդ օրերին նշանակված հարսանիքները հետաձգել:
Ընտրել աճող լուսինը
Ընտանեկան միույան ստեղծման համար բարեհաջող ժամանակահատված է համարվում աճող լուսնի ընթացքը, ինչպես նաև լիալուսնի և նորալուսնի նախօրեն: Ասղտագետները պնդում են, որ հենց այդ օրերին գրանցված ամուսնությունները բացառիկ հաջող են և երջանիկ: Ըստ լուսնային օրացույցի` պսակադրության համար առավել բարեհաջող են ամսվա 3,7,12,18,24,27-րդ օրերը:
Ուշադրություն դարձրեք այն նշանին, որին տակ գտնվում է լուսինը
Աստղագետները խորհուրդ են տալիս առավել ուշադիր լինել, թե լուսինը որ աստղակերպի նշանի տակ է գտնվում: Դա անհրաժեշտ է հասկանալու համար, թե արդյոք ճակատագրով բարեհաճ է այդ օրերին ամուսնանալը: Օրինակ` պսակադրության համար անհաջող են համարվում այն օրերը, երբ լուսինը գտնվում է Խեցգետնի, Կշեռքի, Խոյի, Առյուծի, Ջրհոսի, Կարիճի և Կույսի համաստեղությունների ներքո:
Եթե լուսինը գտնվում է Այծեղջյուրի, Երկվորյակների կամ Ցուլի աստղակերպի նշանների տակ, ապա անհրաժեշտ է խիստ ուշադիր մոտենալ այդ կարևոր օրվա ընտրության հարցին: Հակառակ դեպքում անհաջողությունները կարող են սկսվել արդեն հենց հարսանիքին: Լուսնային օրացույցը բարենպաստ է լինում Ձկների և Աղեղնավորների նշանի տակ: Այդ ժամանակ կնքված ամուսնությունը խոստանում է լինել ամուր և երջանիկ:
Շաբաթվա օրվա ընտրությունը
Լուսնային օրացույցը կարգավորում է նաև շաբաթվա օրվա ընտրությունը: Երկուշաբթին համարվում է չեզոք օր: Երեքշաբթին և հինգշաբթին համարվում են առավել անհաջող օրեր ամուսնության համար: Շատ մեծ ակնկալիքներ ընտանեկան կյանքից չպետք է ունենան նաև նրանք, ովքեր պատրաստվում են ամուսնանալ չորեքշաբթի կամ շաբաթ: Ասղտագետների կարծիքոց, ընտանեկան երջանկության և հաջողության կհասնեն այն զույգերը, ովքեր կամուսնան ուրբաթ կամ կիրակի: