Հոդվածներ
Արդյո՞ք ճիշտ է միջնորդի «մասնակցությունը» սիրային հարաբերություններում
Շատ նուրբ հարց է՝ միանշանակ պատասխան տալու համար, թե արդյո՞ք ճիշտ է միջնորդի մասնակցությունը, թե ոչ: Դուք ինքներդ Ձեր մեջ պետք է զգաք, թե ինչպե՞ս եք վերաբերում այդ իրողությանը: Եթե այն Ձեզ համար խորթ է, անընդունելի, տհաճ, ապա կարելի է միջնորդին զգույշ ձևով ցույց տալ՝ որտեղ է ավարտվում այն սահմանը, որը չպետք է անցնել, որ անձնական հարաբերություններում պետք է պահպանվի «անձնական» ոչ միայն բառը, այլև բառի էությունը: Շատ դեպքերում մարդն իր ընտրյալին հանդիպում է այնպիսի անհավանական պայմաններում, որտեղ ամենաքիչը կար դրա հավանակաությունը՝ առաջին հայացքից:
Բայց մյուս կողմից հարցը դիտարկելու դեպքում, պարզ է դառնում, որ տղան, ով Ձեզ համակրում է, կարող է առանց միջնորդի էլ Ձեր հետ կոնտակտ հաստատի, ուղղակի միջնորդը հեշտացնում է այդ գործընթացը: Ու եթե գլոբալ նայենք, ամեն մեկն էլ ինչ-որ միջնորդի «օգնությամբ» է գտնում իր սիրեցյալին: Պարտադիր չէ, որ այդ միջնորդը մեզ ծանոթ լինի կամ անպայման անձ լինի, որոշ դեպքերում միջնորդի դեր է ստանձնում կոլեգան, ով Ձեզ հետաքրքիր սեմինարի է հրավիրում, ու Դուք այնտեղ ծանոթանում եք համակրելի երիտասարդի հետ ու էլ չեք բաժանվում կամ անձրևոտ ու ցուրտ եղանակը, որը ձեզ ստիպում է մրսել, հիվանդանալ ու բժշկի դիմել, ով էլ պարզվում է այն տղամարդն է, ում դուք արևոտ եղանակին էիք փնտրում, բայց այգում: Ասածիցս ենթադրվում է, որ կյանքը մեզ պարբերաբար անակնկալներ է մատուցում, ու ընդհանրապես կարևոր չէ, թե ում միջոցով կստանանք այն:
Հերոսուհուն շնորհակալություն վստահության համար: