Հոդվածներ
Ինչպես գրավել տղամարդկանց առանց խոսքերի
Wedding.am Ձեզ է ներկայացնում, թե ինչպես գրավել տղամարդկանց:
Ժպիտ և հայացք
Դուք պետք է կենսուրախ և դրական մարդու տպավորություն թողնեք: Ձեր հայացքն ու ժպիտը պետք է փայլատակեն
Մոգական հայացքներ
Տղամարդու հետ շփում ստեղծելու համար նրան թեթև աչքով արեք և խորամանկ ժպտացեք, սրանով նրա առջև կանաչ լույս եք վառում: Նայեք նրա ուղղությամբ հեռու տարածության վրա գտնվող որևէ առարկայի ու հետո հայացքը կտրուկ դարձրեք նրա աչքերին՝ թարթիչների տակից խորամանկ ժպտալով:
Պարանոց
Վարսերի հետ խաղալիս պատահաբար շոյեք մերկ պարանոցը, ստիպեք, որ նրա սիրտը թրթռա:
Կրկնեք նրա շարժումները
Երբեմն կրկնօրինակեք նրա շարժումները, մարմնի դիրքը: Դա կհանգեցնի, որ տղամարդն իրեն ավելի ինքնավստահ զգա և մտածի, որ հանձին Ձեզ հարազատ հոգի է գտել: Թեթևակիորեն հպվեք նրան, կարծես թե՝ պատահաբար: Մարմինները հպման կարիք ունեն: