Հոդվածներ
Պատմության մեջ ամենահայտնի հարսանյաց զգեստները (լուսանկարներ)
Յուրաքանչյուր հարսնացու ցանկանում է հարսանեկան արարողությանը լինել ամենագեղեցիկն ու անկրկնելին, բայց ոչ բոլոր դիզայներներն ունեն այն աստվածատուր տաղանդը, որ ստեղծեն յուրահատուկության, դասականության և ժամանակակիցի համադրությամբ հարսանեկան զգեստներ աշխարհի առաջին կանանց համար:
Wedding.am-ը ստորև ներկայացնում է բոլոր ժամանակների ամենահայտնի այն հարսանեկան զգեստները, որոնք պատրաստված են ամենաթանկարժեք զարդերով և նախատեսված են «հավերժական» հարսնացուների համար:
Արքայադուստր Դիանայի David and Elizabeth Emmanuel զգեստը, 1981թ․
Հարսանյաց հագուստը, որը արքայադուստրը կրել է 1981 թվականին, համարվում է երբևէ ստեղծված ամենահայտնի հարսանեկան զգեստը: Այս գլուխգործոցի հեղինակը արքայադուստր Դիանայի հագուստների դիզայներ Դևիդ Էմանուելն էր: Նշենք, որ հարսանեկան զգեստը զարդարված էր հազարավոր մարգարիտներով: Ինչպես ավելի ուշ պատմել է դիզայներ Դևիդը՝ Լեդի Դիի հետ նրան ծանոթացրել է Vogue ամսագրի գլխավոր խմբագիրը, երբ արքայադուստրը գեղեցիկ հարսանյաց զգեստ է փնտրելիս եղել: Դիզայների և արքայադստեր առաջին համատեղ աշխատանքը եղել է Դիանայի հայտնի սև թավշյա զգեստը, որն արքայազն Չարլզի հարսնացուն կրել է նշանադրությունից հետո: Դիանայի հարսանյաց զգեստը, որը ևս Դևիդի ձեռքի աշխատանքն է, տեղափոխվել է Բուքհինգեմյան պալատի թանգարան՝ որպես ցուցանմուշ:
2.Ռենե Շտրաուսի հարսանեկան զգեստը
2006 թվականին հեղինակավոր դիզայներ Ռենե Շտրաուսը, համագործակցելով ակնեղենի դիզայներ Մարտին Կատցի հետ, ստեղծել է 12 մլն դոլար արժողությամբ հարսանեկան զգեստ: Այս հարսանեկան զգեստը զարդարված է հազարավոր ադամանդներով և համարվում է աշխարհի ամենաթանկ զգեստը:
3.Գրեյս Քելլի
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Գրեյս Քելլիի և Մոնակոյի դուքս Ռենեի ամուսնությունից արդեն կես դարից ավելի է անցել, բայց նրա հարսանեկան զգեստը շարունակում է ներկայացնել ոճի և գեղեցկության հինալի համադրություն: 1956 թվականին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շրջադարձային եղավ Քելլի Գրեյսի կյանքում։ Նա ամուսնացավ արքայազն Ռենե III-ի հետ։ Գրեյսին վիճակված էր դառնալ ոճի ու նրբագեղության խորհրդանիշ:
Նրա հարսանեկան զգետի հեղինակը դիզայները Հելեն Ռոուզն է: Դերասանուհու հարսանեկան զգեստը դարձել է սիրելի նուրբ կրծկալի, կլոր օձիքի և յուրօրինակ շրջազգեստի շնորհիվ: Խոստովանեք, որ այս համադրությունն իսկապես անկրկնելի է: Չնայած այս հարսանեկան զգեստի արժեքն այդպես էլ գաղտնիք մնաց հասարակության համար, բայց այն գնահատվել է ավելի քան 300.000 դոլար:
Ճապոնական թալիսման
Ճապոնական Yumi Katsura նորաձևության տունը ստեղծեց մարգարտեպատ հիանալի հարսանեկան զգետ՝ գնահատելով այն 8 մլն դոլար: Դիզայներական այս հրաշքն իր մեջ ներառում էր 8.8 կարատանոց կանաչ ադամանդ (համարվում է հազվադեպ հանդիպող թանկարծեք քար)` համադրված հատուկ մշակված սպիտակ ոսկու և հազարավոր մարգարիտների հետ:
Էլիզաբեթ Լեյլորի Helen Rose զգեստը, 1950թ․
Ժակլին Քեննեդիի Ann Lowe զգեստը, 1953թ․
Քեյթ Մոսի John Galliano զգեստը, 2011թ․
Բրիտանացի մոդել Քեյթ Մոսը 2011 թվականի հունիսին ամուսնացավ Ջեմի Հինսի հետ՝ կրելով Ջոն Գալյանոյի մարմնագույն զգեստը: Մոդելավորողի ընտրության առնչությամբ Քեյթն ասել էր, որ ցանկանում է աջակցել իր վաղեմի բարեկամին, ով հետաքննվում էր Փարիզի գարեջրատներից մեկում արած իր հակահրեական արտահայտությունների համար:
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի Alexander McQuenn զգեստը, 2011թ․
Համալսարանում ծանոթանալուց 10 տարի անց Քեյթ Միդլթոնը ամուսնացավ արքայազն Ուիլյամի հետ: Հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ 2011 թվականի ապրիլի 29-ին Բուքինգհեմյան պալատում: Ըստ պայմանագրի` հարսանյաց զգեստի հեղինակի անունը գաղտնի էր պահվում, ինչը բազմաթիվ հակասական և բացասական քննարկումների տեղիք տվեց: Դիզայներն ի վերջո բացահայտվեց. նա Սարա Բերթոն էր, ով Alexander McQuenn նորաևության տան ստեղծագործական տնօրենն էր: Բերտոնը նշում է, որ Մըքքուինի մահից հետո իր ծանր ապրումների շրջանում լավագույն գործը հանդիասցել է Քեյթի պսակադրության զգեստի ստեղծումը:
Մերիլին Մոնրոյի զգեստը
1954 թվականի հունվարի 14-ին Մերիլինն ամուսնացավ երկրորդ անգամ: Այս անգամ նրա ամուսինը բեյսբոլի ամերիկյան աստղ Ջո դի Մաջոն էր: Մերիլինը երկրորդ ամուսնությանը կրում էր սև հարսանեկան զգեստ` սպիտակ մորթե օձիքով: Ընդամենը 250 դոլարով գնված այս զգեստը 1999 թվականի մի աճուրդի ժամանակ վաճառվեց 33.500 դոլարով: Այս հասարակ զգեստը մինչ օրս համարվում է ճաշակի խորհրդանիշ: Հարսանեկան ծաղկեփուջը սպիտակ խոլորձներ էին: Այս ամուսնությունը տևեց 9 ամիս, որից հետո դերասանուհին ամուսնացավ դրամատուրգ Արթուր Միլլերի հետ: