Հոդվածներ
Աստղային հարսանիքներ
Ռոնալդուն նոր ընկերուհի ունի. նա 19-ամյա մոդել է (ֆոտո)
Ինչպես պնդում են արևմտյան լրատվամիջոցները, Իրինա Շեյքից բաժանվելուց հետո աշխարհի ամենացանկալի փեսացուներից մեկը` Քրիշտիանու Ռոնալդուն արդեն գտել է սրտի նոր տիրուհուն: «Ռեալ Մադրիդ»-ի հարձակվողի նոր ընտրյալը դարձել է դանիացի 19-ամյա մոդել Մայա Դարվինը:
Խարտիշահար կապուտաչյա գեղեցկուհին մի քանի անգամ եկել է Չեմպիոնների լիգայի խաղերի ժամանակ: Երկրպագուները նկատում են, որ երիտասարդ դանուհին Շեյքից հետո առաջին աղջիկն է, ում Ռոնալդուն արժանացրել է դաշտում իրեն երկրպագելու պատվին, և հենց դա էլ դարձել է պատճառ կարծելու, որ նրանց միջև հարաբերությունները լուրջ են: