Հոդվածներ
Աստղային զույգեր, որոնք նախընտրում են հագնվել նույն ոճով (ֆոտո)
Մեկ ոճային ընտանիքը լավ է, երկուսը` էլ ավելի: Երբ աստղային ընտանիքները հայտնվում են կարմիր գորգի վրա ներդաշնակ հագնված` առաջանում է նորաձևության այնպիսի ալիք, որ պարզապես անհնար է լինում աչք թեքել: Wedding.am-ը ներկայացնում է աստղային զույգերի, որոնք նախընտրում են հագնվել նույն ոճով:
Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ
Որպես կանոն Ուեսթ-Քարդաշյան ընտանիքը նախընտրում է հագնվել նույն գունային ոճի մեջ: Քիմը, Քանյեն և փոքրիկ Նորթը հիմնականում հայտնվում են սպիտակ կամ մուգ հագուստով: Իսկ Քանյեն նույնիսկ պատրաստ է մերկացնել կուրծքը, որպեսզի կնոջ հետ համահունչ լինի:
Ջասթին Թիմբերլեյք + Բրիթնի Սպիրս, Քեմերոն Դիաս, Ջեսիկա Բիլ
Արևմտյան լրատվամիջոցները վաղուց մի հետաքրքիր առանձնահատկություն են նկատել, որ Ջասթին Թիմբերլեյքը նախընտրում է իր ոճը փոխել զուգընկերուհիների հետ:
Վիկտորիա Բեքհեմ և Դևիդ Բեքհեմ
Այս զույգի ներդաշնակությունը ամեն ինչում ակնհայտ է, և իհարկե, նրանք չէին կարող հանրության առջև ներկայանալիս նույն ոճի հագնված չլինել, և նրանց այդ միտումը չի փոխվել ամուսնությունից ի վեր:
Քեյթ Մոս + Ջոնի Դեպ
Թվում էր, թե այս զույգի միությունը երբեք չի խարխլվի. չէ որ նրանք այնքան համահունչ էին, սակայն ժամանակի մեջ ամեն ինչ փոխվում է:
Ջոնի Դեպ և Էմբեր Հերդ
Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի նորաստեղծ ընտանիքը կարմիր գորգի վրա գրեթե միշտ հայտնվում է նույն գունային գամմայով, և պետք է ասել, որ օսկարակիր դերասանի կինը նախընտրում է հետևել ամուսնու ոճին:
Ջենիֆեր Էնիսթոն և Ջասթին Թերու
Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը կարմիր գորգի վրա սովորաբար հայտնվում է նույն ոճի հագնված, և պետք է նկատել, որ առօրյայում նրանք նույնպես սիրում են կրել միանման casual հագուստ:
Արքայազն Ուիլիամ և Քեյթ Միդլթոն
Թեև արքայական այս զույգը ստիպված է հետևել սահմանված հագուկապի ոճին, սակայն ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ նրանք սիրում են փորձարկումներ անել, և պետք է ասել, որ վատ չի ստացվում:
Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի
Բազմազավակ այս զույգը հրաշալի օրինակ է ոճային ընտանիքի: Ճիշտ է, Անջելինան այնքան էլ չի սիրում ոճային փորձարկումներ անել, սակայն ցանկացած ոճում նա իսկապես շլացուցիչ տեսք ունի: