Հոդվածներ
75-ամյա դերասան Ալ Պաչինոն ամուսնանում է 35-ամյա դերասանուհու հետ
Հոլիվուդյան ամենասիրված դերասաններից և երդվյալ ամուրիների Ալ Պաչինոն հրաժեշտ է տալիս իր միայնակ կյանքին: Նրա ընտրյալը դարձել է 35-ամյա արգենտինուհի Լյուչիլա Սոլան:
Սիրավեպերի քանակով Ալ Պաչինոն հանգիստ կարող է մրցակցել Ջորջ Քլունիի հետ, սակայն դրանցից և ոչ մեկը չի ավարտվել ամուսնությամբ:
Իր ներկայիս զուգընկերուհուն նա համարում է այն աստիճան գեղեցիկ, որ հանուն նրա պատրաստ է երդում տալ խորանի առջև՝ անտեսելով նույնիսկ 40 տարվա տարիքային տարբերությունը:
Առաջիկա միջոցառման մանրամասները խիստ գաղտնի են պահվում: Նրանց հարաբերությունները արդեն 5 տարվա պատմություն ունեն: Այդ ամբողջ ժամանակահատվածում արգենտինական սերիալների հերոսուհին իր ընտրյալին ուղեկցել է բոլոր բարձրաշխարհիկ միջոցառումների ժամանակ:
Զույգը այնքան ներդաշնակ է նայվում, որ ոչ ոքի մտքով չի էլ անցնում, որ հիշեն տարիքային տարբերության մասին: