Հոդվածներ
Ինչ սկանդալային գաղտնիք է թաքցնում պատմությանը ամենահայտնի` «Անհավասար ամուսնություն» նկարը
Վասիլի Պուկիրևի` «Անհավասար ամուսնություն» գեղանկարի շուրջ արդեն հարյուրամյակներ է, ինչ շարունակվում են լեգենդներ հյուսվել. իսկ որն է պատճառը...
Բանն այն է, որ 1862 թ.-ին ստեղծված այս նկարը պատկերում է հարուստ և ծեր գործարանատիրոջ և երիտասարդ աղջկա ամուսնություն, սակայն նկարը գաղտնիք ունի...նրանում վարորդի դերում նկարիչը պատկերել է ինքն իրեն:
Արվետսաբանները սկզբում այս նկարը մեկնաբանում էին որպես նկարչի սեփական դժբախտ կյանքի պատմություն, սակայն իրականում նա պատկերել է իր ընկերոջ սիրո պատմությունը` սկզբում նկարելով հենց նրան, սակայն ընկերոջ խնդրանքից հետո նա փոխել է դեմքը, իսկ ծեր փեսային պատկերել է ավելի այլանդակ, քան նա իրականում կար:
Եվ որքան էլ զարմանալի է, նկարը մեծ ազդեցություն է ունեցել XIX դարում լայն տարածում ունեցող անհավասար ամուսնությունների քանակի նվազման վրա: Ասում են` փեսաները նայելով այս նկարին` հրաժարվել են ամուսնանալ պարտադրանքով իրենց տրվող երիտասարդ աղջիկների հետ: