Հոդվածներ
Այս անհավանական սիրո պատմությունը անտարբեր չի թողնի ոչ ոքի
Wedding.am-ը` վկայակոչելով Daily Mail-ին, Ձեզ է ներկայացնում այս հուզիչ և անհավանական սիրո պատմությունը:
Ջենեթ և Ալեքսանդր Տոզկոներն ապրեցին միմյանց հետ կատարյալ ներդաշնակության մեջ: Ըստ նրանց տղայի` իր ծնողները սկսել են միմյանց հետ ընկերություն անել 8 տարեկանից սկած: Երկար հանդիպումներից հետո զույգը, վերջապես, 1940 թվականին ամուսնանում է: 1970-ականների սկզբին նրանք տեղափոխվում է Սան Դիեգո:
Վերջերս, Ալեքսանդրը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան էր, մարմնական կոտրցածքներ է ստանում, որի արդյունքում էլ նրա առողջականը սկսում է վատանալ: Ամբողջ ընտանիքը հասկանում է, որ հորն ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել:
Բոլորը գիտեին և հիշում էին Ջենետի ու Ալեքսանդրի նվիրական ցանկության մասին` մահանալ իրենց անկողնում, ձեռք-ձեռքի բռնած և միմյանց գրկախառնված: Հիվանդանոցից տուն են տեղափոխում Ալեքսանդրի մահճակալը և տեղադրում սիրելի կնոջ կողքին:
Նրանց դուստր Էմին պատմում է, որ մայրը հաճախ էր հարցնում, թե ինչ օր է այսօր, իսկ նրանք անընդհատ ասում էին, որ դրսում ամռան հունիս ամիսն է, չնշելով ամսվա օրը: Ջենթեը` զգալով ամուսնու մոտալուտ մահը, հայտնում է երեխաներին, որ հունիսի 29-ին լրանում է նրանց ամուսնության 75-ամյակը:
Սիրելի կինը վաղուց էր ցանկանում Ալեքսանդրի հետ նշել իրենց ամուսնության 75-ամյակը: Ողջ ընտանիքը ծաղիկներով և փուչիկներով հավաքվում է ծնողների անկողնու շուրջ, կարճ տոնակատարության շրջանակներում նշում տարեց զույգի ամուսնության տարելիցը` թողնելով նրանց հանգիստ:
Հենց այդ ժամանակ էլ Ալեքսանդրը մահանում է` գտնվելով կնոջ գրկում: Ջենետի ու Ալեքսանդրի որդին պատմում է, որ հոր մահվանից հետո մայրը գրկել է նրան և ասել. «Տես, սա այն էր, ինչ դու ուզում էիր: Դու մահացար իմ գրկում, ես սիրում եմ քեզ: Ես սիրում եմ քեզ, սպասիր ինձ և ես շուտով կմիանամ քեզ»:
Դեպքից 24 ժամ անց մահանում է նաև Ջենթեը: Այս անհավանական և հուզիչ պատմությունը ցնցել է ողջ աշխարը: Նման նվիրվածության, հավատարմության և սիրո օրինակը չի կարող անտարբեր թողնել որևէ մեկին, քանի որ նրանց պատմությունն այն է, ինչ մարդիկ փնտրում են այս աշխարհում: