Հոդվածներ
Անահիտ Սիմոնյանի հարսանյաց արարողության չբացահայտված դրվագները
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը ներկայացրել է նոր սիրառատ տեսահոլավակ՝ ֆեյսբուքյան իր էջում կատարելով հետևյալ գրառումը.
«Այսօր արդեն 5 տարի լրացավ այն օրից, երբ մենք իրար հավերժ սիրելու խոստում տվեցինք…
Դու գրավեցիր իմ սիրտը 5 տարի առաջ՝ ինձ պարուրելով քո սիրով, քնքշությամբ ու հոգատարությամբ:
Շնորհակալ եմ Աստծում այն օրվա համար, որ մեզ հարազատ մարդիկ դարձրեց, շնորհակալ եմ նրան, որ կատարվեց փոքրիկ աղջնակի երազանքը և ես ամուսնացա, ինչպես դա լինում է հեքիաթում, սիրելի, ուժեղ, շռայլ, համեստ ու տաղանդավոր մարդու հետ: Ես շնորհակալ եմ քեզ այն բանի համար, որ ես շարունակում եմ ապրել այդ հեքիաթում:
Եթե ինձ հնարավորություն տրվեր հայտնվել անցյալում և կրկին ընտրություն կատարել, ես առանց մի պահ հապաղելու կընտրեի քեզ: Ես ամեն օր քեզ ավելի ու ավելի եմ սիրում...»:
Wedding.am-ը անդրադառնում է Անահիտ Սիմոնյանի գեղեցիկ և հեքիաթային սիրո համար հավերժ երախտագիտության զգացումներ արտահայտող տեսահոլովակին, որտեղ ցուցադրված են դեռևս չներկայացված դրվագներ աստղային զույգի հարսանյաց արարողությունից: