Ծառայությունների կատալոգ
Հարսանյաց սրահներ
Սալոն ԷՄ ԷՍ
Երևան, Հայաստան
Քվեարկության արդյունքները դեռ չկան
Հեռ.
+374 10 523039
Կայք
Կազմակերպության մասին
Սալոն ԷՄ ԷՍ
էՄ էՍ հարսանյաց սրահը ստեղծվել է 1999 թվականին նկարիչ մոդելավորող Սյուզաննա Մարգարյանի կողմից: Հայաստանում լինելով առաջին նմանատիպ սրահը և ունենալով ծառայությունների մեծ ցանկ` այն վայելում է հարճախորդների վստահությունը:
էՄ էՍ հարսանյաց սրահը իր 11 տարվա աշխատանքային փորձի և հայտնի բրենդերի հետ երկարաժամկետ համագործակցության շնորհիվ ձեռք է բերել բարձր վարկանիշ և մեծ պահանջարկ: Համաշխարհային ճանաչում ունեցող ֆիրմաների հետ պայմանագրերը և փոխվստահությունը մեզ հնարավորություն են տալիս ցուցադրել յուրաքնչյուր տարվա նոր հավաքածուները:
էՄ էՍ հարսանյաց սրահը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների` արժանալով դիպլոմների և պատվոգրերի:
էՄ էՍ-ում տիրում է դրական և ջերմ մթնոլորտ: Այստեղ աշխատում են պրոֆեսիոնալներ եւ անհատական վերաբերմունք ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Սիրահար զույգերի կյանքում հարսանիքը ամենագեղեցիկ և ամենահիշարժան օրն է: Մեր համար յուրաքանչյուր զույգի երջանկությունը կարևոր է և մենք ջանք չենք խնայում նրանց օգնելու համար:
Մեր սրահում հաճախ նորացվում է տեսականին: Այստեղ յուրաքանչյուր մանրուք ստեղծագործական աշխատանք է՝ լինի դա տարոս թե մոմ, զամբյուղ թե հագուստի որևէ աքսեսուար: էՄ էՍ-ը երբեք չի կրկնվում և մեր ոճը միանշանակ տարբերվում է :
ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՕՐԸ էՄ ԷՍ-ը ԿԴԱՐՁՆԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿԸ