Հոդվածներ
“WeddingArmenia” -ն արժանացավ միջազգային մրցանակի
Շատ ողջունելի է, որ Հայաստանում կան այնպիսի ընկերություններ,որոնք արժանանում են միջազգային որակի մրցանակների: Մեր աչքից չվրիպեց այն փաստը, որ “WeddingArmenia” կազմակերպությունը արժանացել է “Միջազգային աստղ որակի համար” մրցանակի` “Ոսկե” անվանակարգում (International Star Award for Quailty, “GOLD” Category): Հեղինակավոր մրցանակը սահմանված է “Գործարար նախաձեռնությունների ուղղություններ” կազմակերպության (B.I.D. Business Initiative Directions) կողմից: Ամենամյա մրցանակն շնորհվում է արդեն 18-րդ անգամ՝ աշխարհի 74 երկրներում իրենց ոլորտում լավագունը համարվող ընկերություններին: “WeddingArmenia” կազմակերպությունը իր տարիների փորձի և հայաստանյան շուկայում իր ուրույն դիրքը ունենալու շնորհիվ արժանացավ այս մրցանակին: Շնորհավորում ենք նրանց այս կապակցությամբ և մաղթում նորանոր մրցանակներ և ձեռքբերումներ: