Հոդվածներ
Հարսի զգեստ
Բոլորն են տեղյակ, որ հարսի զգեստը իր մեջ խորհուրդ ունի, բայց ոչ բոլորը երևի գիտեն, որ դարեր առաջ այն այնպիսի տեսք չուներ, ինչ հիմա: 19րդ դարում, Եվրոպայում, կարելի էր տեսնել հարսնացուներ, ովքեր մուգ գույնի, նույնիսկ սև հարսանեկան զգեստով էին: Հարսի սպիտակ զգեստ կրելու սովորությունը տարածվեց անգլիական Վիկտորիա թագուհու շնորհիվ, որը արքայազն Ալբերտի հետ ամուսնության ժամանակ հագել էր ճերմակ ատլասե զգեստ: Մինչ այս հարսանիքը անգլիայի թագադիր հարսնացուները նախընտրում էին կրել կարմիր, սպիտակ և արծաթե թելերով զարդարված ծանր շորեր: Ամերիկայում հարսանցուները նույնպես նախընտրում էին մուգ գույներ, անգամ շականակագույն և մոխրագույն: Իսկ միջնադարյան եվրոպական արքունիքում սպիտակը համարվում էր սգո գույն: Վիկտորիա թագուհու օրինակը տարածվեց ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Ռուսաստանում և Ամերիկայում: 19-րդ դարում սպիտակ զգեստը սկսեցին ներկայացնել իբրև մի ավանդույթ, որի իմաստը կապվում է անմեղության հետ: Եթե հիմա հարսի զգեստը ընտրվում է մասնագիտացվաց հարսանեկան սրահներից, ապա հնում, Հայաստանում, այն կարվում էր հատուկ հարսի համար: Հարսի շորը սովորաբար կարում էին փեսայի կողմի կանայք, չնայած կային դեպքեր, երբ փեսան հարսի տուն էր ուղարկում մետաքսե կտորը քողի, կոշիկի և այլ պարագաների հետ միասին: Խորհրդային շրջանում սկսեց տարածվել հարսի սպիտակ զգեստ հագնելու սովորույթը: Ինչպես հնում, այնպես էլ հիմա, սպիտակ գույնը ասոցացվում է անմեղության, մաքրության և պարզության հետ: Սովորաբար հարսի զգեստը ընտրում է հարսը փեսացուի կողմից մի որևէ բարեկամուհու հետ: Կա մի նախապաշարում, որի համաձայն՝ փեսացուն իրավունք չունի մինչև հարսանիք հարսին այդ զգեստով տեսնի: Հարսանեկան զգեստի ընտրությունը հաճելի , բայց միևնույն ժամանակ ժամանակատար գործընթաց է: Ժամանակը խնայելու և ճիշտ ընտրություն անելու համար կարող եք դիմել weddingarmenia.com-ին, որտեղ Ձեզ կօգնեն կապ հաստատել Հայաստանի բոլոր հարսանյաց սրահների և կարի արտադրամասերի հետ:
Մեկնաբանություններ
NARINE07:51 03.04.2013
SHAT LAV E, VOR HIMA SPITAK EN HAGNUM HARSNER@,,,
karen09:45 27.03.2013
harsi shjrem uzum gnel