Հոդվածներ
Թե ինչպես Ջավախքում աղջկա փոխարեն տղա փախցրեցին
Երկուսուկեսդարյա պատմություն ունեցող ջավախահայությանը բնորոշ ավանդույթներից է աղջիկ փախցնելը: Որպես կանոն, Ջավախքում շուտ են ամուսնանում: Աղջիկներն ամուսնանում են 17 տարին չբոլորած, իսկ տղաները, լավագույն դեպքում, 23 տարեկանում: Ջավախքում փոքր տարիքում ամուսնությունն ունի իր բացատրությունը. տղամարդիկ միջինը վեց ամսով բացակայում են Ջավախքից՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելով, իսկ երբ վերադառնում են՝ ոչ մի զբաղմունք չեն ունենում եւ, պարապ չմնալու համար, ամուսնանում են: Ջավախքում ընդհանրապես չկա ոչ կինոթատրոն, ոչ թատրոն, ոչ մշակույթի տուն... ոչ մի երիտասարդական, ժամանցի կամ հանգստի վայր: Շատերը նույնիսկ չգիտեն՝ ինչ է կինոն կամ թատրոնը:
Աղջիկ փախցնելու վայրը կարեւոր չէ. փախցնում են ցանկացած վայրից, եւ փախցնում են նույնիսկ նրանց, ում ընդհանրապես չեն ճանաչում, եւ կամ նրանց, ում միգուցե 20 մետրից տեսել ու հավանել են: Նույնիսկ չգիտեն՝ աղջիկը խոսել գիտի՞, թե՞ ոչ, իսկ միգուցե այդ աղջիկն ամուսնացա՞ծ է...
Երբ գալիս է ձմեռը, Ջավախքում տոնական մթնոլորտն է իշխում: Բոլոր տղամարդիկ արտագնա աշխատանքից տուն են վերադառնում: Եվ այսպես սկսվում է «Ամուսնության եռամսյակը»: Տարվա մյուս ամիսներին չամուսնանալը ջավախեցիները այսպես են բացատրում` դե, առանց ձյուն` ի՞նչ հարսանիք, իսկ մայիսին չեն ամուսնանում` դժբախտության ամիս է: Դե, իսկ մնացած ամիսներին Ջավախքում ման գաս՝ տղա չես գտնի: Նրանք էլ են մեկնում Ռուսաստան աշխատելու: Ի՞նչ անես, ո՞ւմ հետ ամուսնանաս:
Դեկտեմբերյան ձյունառատ օր էր: Դպրոցականները տուն էին վերադառնում դասերից: Հանկարծ տների արանքից մի խումբ տղաներ են թափվում դպրոցականների վրա ու փախցնում մի աղջկա: Փակում են բերանը, ոտքերն ու ձեռքերը կապում են, գցում են մեքենան ու տանում հեռավոր մի գյուղ: Աղջկան համոզում են, որ իրենց բարբառով ասած՝ «բռնի» (այսինքն՝ ամուսնանա), թե չէ՝ ամեն ինչ վատ կարող է վերջանալ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ եթե աղջիկը «չառնի» իրեն փախցրած տղային, ուրեմն գյուղում նրան այլեւս ուզող չի լինի, իսկ եթե լինի էլ, ապա տղայի պատիվը գետնին կհավասարվի կամ, ինչպես իրենք են ասում՝ «այդ տղան դուխ չի ունենա ջահելների շրջապատում»: Այսքանից հետո աղջկան տղայի տուն են տանում, հավաքվում են` ընկեր, ծանոթ, բարեկամ ու աչքալույս են անում մինչ ուշ գիշեր:
Աղջիկ փախցնելու այդ սովորույթը լի է զավեշտալի պատմություններով: Ներկայացնենք դրանցից մեկը: Հունվար ամսվա վերջին օրերն էին: Ջավախքի գյուղերից մեկում հարսանիք էր: Բոլորը քեֆ էին անում ու ուրախանում: Եվ հանկարծ լույսերն անջատվում են: Սկսվում է մի իսկական քաոս` մեկը գոռում է, մյուսը լալիս, իսկ երրորդն աղջիկ է փախցնում, այն էլ ի՜նչ աղջիկ, իսկը տղա է. մթության մեջ եւ օղու ազդեցության տակ՝ տղաները չէին հասկացել, որ տղա էին փախցրել: Այսպես էլ է լինում, այնպես որ, զգույշ եղեք: Վերջին մեկ տարում, սակայն, Ջավախքում կրճատվել է աղջիկ փախցնելու դեպքերի թիվը: Պատճառը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ընդունած օրենքն է, ըստ որի, եթե տղաներն աղջիկ փախցնեն ու աղջկա ծնողները դիմեն ոստիկանություն, ապա տղայի կողմը պետք է 10.000 - 22.000 լարի մուծի (որը համարժեք է 5000-10.000 ԱՄՆ դոլարին): Այս օրենքի մասին ջավախեցի աղջիկները կատակում են` «մեր շան բախտից, մնացինք տունը»: Ի դեպ, Ջավախքում աղջիկները նաեւ կատակում են, թե բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աղջիկների բախտը բերում է՝ շուտ չեն փախցնում. դե, ուսման վարձ կա, մայրաքաղաքում սովորելու ընթացքում կեցության ծախսեր կան, ուրիշ տղաների հետ հանդիպած կլինեն....
7 օր, 7 գիշեր կերուխում
Ամուսնության ժամանակ Ջավախքում քեֆ են անում 7 օր, 7 գիշեր: Մի օր աչքալույս են անում, մի օր` հարսընդես, մի օր, իրենց բարբառով ասած` «մալ մորթոց», հարսանիք, մատաղ, մի օր էլ հարսին ու փեսային մեռոնից են հանում: Իսկ երբ գալիս է նորին մեծություն գարունը, տղամարդիկ կրկին մեկնում են արտագնա աշխատանքի: Մի տարի գալիս են տուն, մի տարի՝ ոչ: Իսկ երբ տուն են գալիս, մեկը հազիվ հասկանալի մանկական լեզվով նրանց հայրիկ է բարբառում:
Աչքալույս
Տղայի կողմի ծանոթները, ընկերներն ու բարեկամները կոնյակ կամ օղի են վերցնում ու գնում տղայի տուն աչքալույսի. ուտում, խմում, քեֆ են անում, ասելով` «աչքդ լույս լինի»:
Հարսընդես
Քեֆ է կազմակերպում աղջկա հայրը, այսինքն՝ գալիս են տեսնելու հարսին, որին հայրը հարսընդեսի համար հայրական տուն է բերում: Այս արարողությանը հիմնականում մասնակցում են հարսի կողմի բարեկամներն ու մտերիմները: Այդ օրը սկեսուրը 5 հատ սինի է կապում, որոնցից 3-ում շորեր են հարսի համար, մեկում՝ միրգ ու կոնֆետներ են, իսկ մյուսի վրա՝ տորթ: Փեսայի կողմի ջահելներն այս 5 սինիները պարացնելով բերում են հարսի տուն՝ փոխարենը փող վերցնելով հարսի այն հարազատներից, ովքեր իրենց ձեռքից վերցնում են սինիները: Քեֆը շարունակվում է:
Մալ մորթոց
Հարսանիքի համար փեսայի հայրը հատուկ մսացու է պահում-մեծացնում: Իսկ մալ մորթոցի օրը, սովորության համաձայն, կով եւ խոզ են մորթում: Հավաքվում են տղայի բարեկամները եւ սեղան գցում: Հրավիրում են հարսին, հարսի հորն ու եղբորը եւ բռնում հայկական քոչարին: Մսացուն մորթողին տղայի հայրը փող է տալիս` այն դնելով կովի գլխին: Այնքան ժամանակ կովը չեն մորթի, մինչեւ փողը չդրվի կովի գլխին: Եվ այսպես, պատրաստ է հարսանիքի միսը:
Հարսանիք
Այս անգամ հարսի մայրն է քողք ուղարկում, այսինքն՝ մի սինի միրգ ու կոնֆետեղեն, 2 սինի էլ` փեսայի համար հագուստ: Մեկում՝ փեսայի հարսանեկան կոստյումն է, մյուսում՝ առօրյա հագուստ: Բացում են սինիները, խմում զույգի կենացն ու շպրտում կոնֆետները ջահելների կողմը, որից հետո երգելով ու ծափ տալով հագցնում են փեսայի շորերը: Քավորի աղջիկը վառ գույնի «կասինկա»՝ գլխաշոր է կապում փեսայի թեւին, եւ բոլորը միասին դհոլ-զուռնայով գնում են մաղար, այսինքն` աղջկան հայրական տնից բերելու: Սկեսրայրը երիտասարդներին օղի, կոնյակ եւ կենդանի մեկ աքլոր է բաժանում: Ջահելները պարելով եւ «տաշ-տուշ» գոռալով` գնում են մինչեւ հարսի տուն: Հարսի հայրական տան դռանը 2 երիտասարդ են կանգնած լինում: Քավորն ու փեսայի հայրը երիտասարդ տղաներին փող են տալիս, որ ներս մտնեն: Տղամարդիկ սեղան են նստում` կենացներ խմում, իսկ կանայք գնում են հարսի սենյակ: «Ասենք շնորհավոր թող լինի մեր նորահարսի շորերը...» երգելով հագցնում են հարսի շորերը: Մինչ այդ հարսի կոշիկը թաքցրած են լինում, եւ քավորկինը վճարում է կոշիկի համար ու այն գնում հարսի հարազատներից: Կոշիկը հագցնում է հարսի եղբայրը: Հետո գալիս է փեսան` ծաղիկներով: Հարսին պահում են, եւ մինչեւ փեսան փող չի տալիս՝ հարսին չեն տալիս փեսային: Բոլորը հավաքվում են սեղանի շուրջ. մեծերը խմում են ու շնորհավորում, իսկ հարսի մայրը գաթա, լավաշ, ափսե եւ կենդանի հավ է տալիս երիտասարդներին: Հարսնաքույրը պարացնում է փեսային եւ կապում մյուս «կասինկան»` փոխարենը նրանից վերցնելով ոսկյա իր կամ փող: Եվ նորից պարելով ու «տաշ-տուշ» գոռալով՝ հարսնատուն են գնում: Հարսնատան մուտքի մոտ բոլորը շուրջպար են բռնում: Սկեսուրը գալիս է վառվող մոմերով, կոնյակով, մրգերով ու անուշեղենով լի սինիով: Ջահելներից մեկը վերցնում է կոնյակը, փոխարենը սինիի մեջ փող է դնում, իսկ երիտասարդները կամ վերցնում են մոմերը, կամ սկեսուրն այդ անուշեղենը լցնում է երիտասարդների գլխին: Փեսայի մայրը լավաշ է գցում տղայի եւ աղջկա ուսերին եւ մեղր ուտեցնում, որպեսզի նորապսակները քաղցր ու համերաշխ ապրեն: Հետո քավորկինն ափսեներ է դնում հարսնատան դռան շեմին, որպեսզի հարսն ու փեսան ջարդեն: Եվ ըստ սովորույթի, եթե երկու ափսեներն էլ ջարդում է փեսան, ապա դա նշանակում է, որ համատեղ կյանքում իշխելու է տղան, իսկ եթե հարսը` իշխելու է աղջիկը: Բայց եթե ամեն մեկը կջարդի իր ափսեն, ապա համատեղ կյանքում կունենան հավասար իրավունքներ: Հնչում է հարսանեկան երաժշտություն, երիտասարդները խորովածի շշերը պարացնելով ներս են բերում եւ երգում. «Խորովածը շատ լավ բան է...»: Մինչեւ քավորը խորովածի համար փող չի տալիս, խորովածը չեն տալիս քավորին: Խորովածից հետո հնչում է երգ հարսի մասին, եւ քավորն ու քավորկինը հարս ու փեսային, որոնք մինչ այդ ուրիշ սենյակում էին գտնվում, վառվող մոմերի ուղեկցությամբ հարսանեկան սրահ են ուղեկցում: Հարսանիքի ընթացքում հարսը ծաղկեփունջ է նետում եւ փեսայի հետ պարելով` տարոսիկներ բաժանում չամուսնացած զույգերին: Եվ այսպես, մինչեւ լույս քեֆ են անում:
Աղբյուր` www.168.am
________________________________________
________________________________________
Մեկնաբանություններ
LIKA
03:22 07.02.2014
BA HAMADZAYNEM QEZ HET
________________________________________
KAREN GOMANIC
10:38 25.03.2013
SHKIDEM VORDEX VONC PAIC POLORD HASDAD IMACEQ VOR MER MOD DXA SHEN PAXCNUM
________________________________________
KAREN GOMANIC
10:38 25.03.2013
SHKIDEM VORDEX VONC PAIC POLORD HASDAD IMACEQ VOR MER MOD DXA SHEN PAXCNUM
________________________________________
aga
12:28 24.03.2013
es heqyat ova grel 90 tokos sut e. mi ban vor chgiteq mi greq u cez pilisopayi tex mi dreq
________________________________________
Լանա
12:24 24.03.2013
txaner zguys exeq
________________________________________
ANJELA
10:22 06.03.2012
et jamanakashrjan@ vaxuc ancel e...hima axjik chen paxcnum u ete axjik@ chuzi dzer gracov chi <>
________________________________________
BALXOCI
07:01 09.02.2012
DA 4I AMAPATASXANUM GRACIN AXALKALAK CHAT ZARGACAC TEX MIAYN PETKE VAYLEL
________________________________________
VARDUSHIK
14:56 30.12.2011
AYSINQN ETE TXA EN PAXCNUM TXEN A MNUM TAN
________________________________________
ՄԱՍԻՍ
09:10 12.12.2011
SHAT SXAL BANERA GRAC ! U JAVAXQN NENCA NERKAYACRAC KARCES ANTER U CHZARGACAC TEXA !
________________________________________
Անի
11:08 09.11.2011
կարծում եմ որ մեր հոդվածի հեղինակը մոռացել է նշել ջավախահայության , հայկական ադաթներով են անում հարսանիքը, , ի տարբեռություն Հայաստանցիների.
________________________________________
vay
03:42 02.11.2011
ashxarhi verjna txeqov irar en paxcnum karelia komedia nkarel es depqi vra <>>>>>>>>>>vernagrov
________________________________________
MARIAM
10:26 13.10.2011
VAX MAMA GAN. INCH LAVA VOR ES CNVEL EM EREVANUM
________________________________________
Գ.
05:24 03.10.2011
ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ ԱԶՆԻՎ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՉԿԱ
________________________________________
AXAVNI
12:33 29.09.2011
IM KARCIQOV MEXKER ET TXEN.
________________________________________
Naira
04:19 23.09.2011
Հարգելի հեղինակ, փորձեք ավելի մանրամասն եվ ստույգ տվյալներ հավաքել նախքան որևէ նյութ գրելը: Պարզ է որցանկանում եք հետաքրքրշարժ պատմություններով գրավել ընթերցողներին, բայց դա ձեզ իրավունք չի տալիս նաման չափազանցությունների միջոցով աղավաղել ձեր իսկ հայրենակիցների մշակույթն ու ավանդույթները: Իսկ մեկնաբանություններ թողնելուց առայ մտածեք թե ով եք դուք, որտեղից եք գալիս և ուր եք գնում: P.S. Բոլորս էլ հայ ենք և միայն միասին ու միմյանց հարգելով կարող ենք վերամիաորել և շենացնել մեր երկիրը:
________________________________________
ԱԼԻԿ
21:52 08.09.2011
աչքիս եդ գյուղում աղջիկները լավել ուզում են որ իրանց փախցնեն
________________________________________
ՋԱՎԱԽՔՑԻ
06:38 27.08.2011
ԼԱՎ ԵՆ ԱՆԸՄ ՀԱՐԳ ԿԱ?
________________________________________
es
23:40 25.08.2011
gitem vor edpisi barqer exel en u HH-um el shat bnakavayrer kan vor edpisi sovoruytner unen u nuynisk aveli shat))))javaxqciner@ shat tasibov en iskakan hay en mi qanisin gitem u iranc orinakov asem vor im motik mardkanc mec mas@ javaxqciya))))
________________________________________
MERI
08:44 26.07.2011
ES SHEM SIRUM ERB MARDIK AMUSNANUM EN SHSIRELOV
________________________________________
Anush
03:59 27.06.2011
ETE AXJIK@ KARUMA TXA PAXCNI UREMN HASTAT XZIKA PAXCREL,,,,,,,,
________________________________________
Գայանե
04:55 23.06.2011
Javaxqcineri nman lav joxovurd chka hastat!!!!!!!!!!!!!
________________________________________
Nina
05:04 12.06.2011
Javaxqcin mishtel mnume Javaxqci ankax amen inchiccccccccc!
________________________________________
DEMQ
06:59 11.06.2011
de ete asenq hetamnac 4en sut klini vorovhetev es tvin der irenc mot 15 tarekanic heto axchikner@ tan@ mnacac en hamarvum
________________________________________
Սերգեյ
01:40 03.06.2011
Ժողովուրդ,ես ինքս Քյավառից եմ,Ջավախում երբեք չեմ եղել:Սիրածս աղջիկը` ընկերուհիս, նւյնպես ջավախքից է:Առաջ,մարդկանց պատմելով, սխալ կարծիքի էի տիրապետում ջավախահայերի մասին,Բայց իրան հանդիպելուց հետո կարծիքս փոխվեց միանգամից:Ջավախահայերը հիանալի մարդիկ են,կարևորը թասիբն է:Դրա համարել իրանց խաթրին հայաստանում կպնող չկա:Ժողովրդական ասացվածք կա` <<Գյուղ կանգնի գերան կկոտրի>>:Ես իրանց ցավը տանեմ,կարևորը նա է,որ Ջավախահեյրը` ապրելով Վրաստանում և ենթարկվելով վրացական իշխանությունների Ջվախքը հայաթափ անելու քաղաքականությանը,հայ են մնում և չեն կորցնում իրենց ազգային դիմագիծը:Իսկ ինչ վերաբերվում է Ջավախահայերի ավանդույթներին,ասեմ,որ յուրաքանչյուր էթնիկ զանգված իր սովորույթնեով և ավանդույթներով արժանի է հարգանքի:
________________________________________
Aida
11:21 25.05.2011
javaxqcik hedamnac chen,u hima axchkan paxcnum en miayn irenc cangutyamb
________________________________________
ՀԱՍՄԻԿ
06:44 25.05.2011
Հարգելի Ptax) Դուք երեւի Ձեզ եվրոպացու տեղ եք դրել:Երբեւէ Ջավախքում եղել եք,որ այդպես էլ խոսում եք:
________________________________________
Ptax)
12:58 24.05.2011
heheheh @ndex hl@ qari darna, bayc de ekeq chmorananq vor amen inch haraberakana)
________________________________________
Maga
15:04 21.05.2011
Knerek baic hay azgi 80% aranc sirelu u chanachelu e amusnanum,nuinisk 1tari irar het chen aprum vor gone irar bnavorutyun chanachen,mi guce irar chen hamapatasxan chen.
________________________________________
ԱՆԻ
05:06 21.05.2011
ԱՅՆՊԵՍ ՈՐ ՏՂԱՆԵՐ, ԵԹԵ ՁԵԶ ԴՈՒՐ ԵԿԱԾ ԱՂՋԻԿԸ ՁԵԶ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՄԻ ՓՈՐՁԵՔ ՆՐԱՆ ՓԱՂՑՆԵԼ:
________________________________________
ԱՆԻ
05:02 21.05.2011
ԱՅՆՊԵՍ ՈՐ ՏՂԱՆԵՐ, ԵԹԵ ՁԵԶ ԴՈՒՐ ԵԿԱԾ ԱՂՋԻԿԸ ՁԵԶ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՄԻ ՓՈՐՁԵՔ ՆՐԱՆ ՓԱՂՑՆԵԼ:
________________________________________
ZHANNA
23:34 06.05.2011
Im Javacineri cav@ tanem vonc uzen @nencel kanen um gorcna vor.
________________________________________
ՀԱՍՄԻԿ
13:31 27.04.2011
ԿՆԵՐԵՔ,ԲԱՅՑ ՇԱՏ ՍԽԱԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՔ ՋԱՎԱԽՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:ԵՍ ԱՆՉԱՓ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԵՄ ՈՐՈՇ ՄԵԿՆԱԲԱՆՈՂՆԵՐԻՑ: ՈՉ ՈՔ ԱՌԱՆՑ ՍԻՐԵԼՈՒ ՉԻ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ,ԻՍԿ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԵՆ ԳՆՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ:ՋԱՎԱԽՑԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԿՅԱՆՔԸ ԿՏԱ,ԻՍԿ ԹԵ ԻՆՉ ԿԱՆԵՆ ՈՐՈՇ «ԶԱՐԳԱՑԱԾՆԵՐ»,ՀԱՐՑ Է:ԻՆՉՔԱՆ ԳԻՏԵՄ, 1921Թ ԱԽԱԼՔԱԼԱՔԸ ԴՈՒՔ ՆՎԻՐԵՑԻՔ ՎՐԱՑԻՆԵՐԻՆ:ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԵՔ ՄՏԱԾԵՑԵՔ,ՄԵԿ Է, ՋԱՎԱԽՔՑԻՆ ԿՄՆԱ ՄԻՇՏ ՆՈՒՅՆ ՊԱՐԿԵՇՏ,ՀՅՈՒՐԱՍԵՐ ՈՒ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԴԸ:
________________________________________
JAVAXK
03:45 17.04.2011
MI QNNADATEK,,JAVAXKZU NMAN TASIBOV DUK CHEK KARA LINEK,,ISK AID HODVAZ@ UXAKI GRVAZE GRELU HAMAR,,AXCHIK PAXZNEL EXELE CHISHTA,,BAIZ SHAT VAXUZ,,DUK ZER MASIN PATMEK,,DUK ZES DREL EK EVROPAZU TEX,,,EL OV KDIMANAR,,NAX ZER APRELAKERP@ POXEK ,,HETO MTAZELA KERP@,,ISKAKAN MARDIK EN APRUM JAVAXKUM,,AX U HAZOV,,NAMUSOV U HYURASER,,,KNEREK ETE INCH VOR MEKIN VIRAVOREZI,,BAIZ KNEREK,,CHEI KAROX CHGREL
________________________________________
ASTXIK
04:52 10.03.2011
ISK ES EL LSEL EM VOR DEPQER HACHAX EN AYNEX PATAHUM
________________________________________
texaci
23:57 09.09.2009
es karox em asel amen inch nerkayacvac e aynpes inchpes vor ka, cavali e baic da irakanutyun e!! tatron u kino chka, sareric ain koxm man galu tex chka, karox em asel niutn shat tipig er nerkaiacvac !!!! shnorakalutiun hetaqrqir hodvaci hamar
________________________________________
******
06:33 24.07.2009
shat e chapazancvac, hatkapes ajn, vor ghavaxkcinery tatronn u kinon chgiten inch e.
________________________________________
Satenik Harutyunyan
02:10 24.06.2009
Es Javakh-um em cnvel, mecacel... ev ajd isk patcharov vstah karox em pndel, vor njoty shat er chapazancecvac,,, nujnisk cicaxelu astichan,,, giteq aveli lav e caxrelu urish temaner pntreq...
________________________________________
Araks
09:50 24.05.2009
hima xelok kmnak txaner
________________________________________
LUSI
00:19 19.05.2009
chexavvvvv...et cevi nerkayaznel JAVAXKZINERIN............tox cer erevanciner@ karenan JAvaxkzu het qayl qcen,,,,Aayastanum inchqan sharj ka eti JAvaxkcu shnorive,,,,,,,,,,,,,,,, inchqan kirt mardik kan u pashtonavor Javaxkcik ennnnnnnnnnn ....ha moraza keraceq Javaxk hars gnaq........voskineri mej kloxanak
________________________________________
Lilit
08:50 11.04.2009
ADATI HET LIOVIN HAMADZAYN EM!!!! ES JAVAKHKUM EM APRUM, U EN INCH NERKAYACVAC A ES NYUTUM, SHAT CHAPAZANCVAC A. AXJIK PAXCNELU DEPKERI 90% HENC AXJKA HAMADZAYNUTYAMB A, @NENC VOR HODVACAGRIN KXNDREINK AVELI IRATESAKAN NYUT TRAMADRER @NTERCOXNERIN. HAM EL JAVAKHK@ HETAMNAC CHI U MARDIK EDKAN HETAMNAC CHEN, VONC VOR NERKAYACVAC A NYUTUM. SHAT _SHAT HARCERUM CHISHT E AVANDAPASHTUTYUN KA, BAYC DA CHI KARELI VORAKEL VORPES HETAMNACUTYUN
________________________________________
ZaRa
00:05 11.04.2009
isk es kasey xexch txaner, achqner@ pak paxcnum en
________________________________________
Սաթենիկ Աբգարյան
09:00 07.04.2009
Տեսնում եք,թե ինչ վատ սովորություններ են իշխում Ջավախքում.Խեղճ աղջիկներ
________________________________________
Atat
01:33 16.03.2009
Erexeeeq stex shats hat baner chapazancrac a .... es henc javaxqic em... chisht a Yerevan em cnvel mecacel, bayc enetx shat em exel... u axjik paxcnel@ edqan taracvac chi, ed HASTAT, ay ayspes asac "xopan" gnum en [email protected] ayspes asac sezonayin amusinner en darnum loool bayca xjik paxcnelu depqum 99% axjik@ inq@ giti u hamadzayn a ;) u edqan el hetamnac chi javaxq@ vonc nerkayacvac a :)
________________________________________
Lilit
01:22 24.02.2009
Iharke patahum e vor shpotmunqe linum, bayc da arden apsurde, vor karelie aranc zgacmunqneri amusnanal, chimanalov te inchpisi mardu hetes kyanqt kapum. Es gitem mi ban` ete chsires inchpes karox es nra gurguranqnerin nmanapes ardzaganqes, menq arden 21-rd darum enq u unenq mer yurovi mtacelakerp@, javaxqum ardem mi qayl heto mahna... Chnayac nranq mexavor chen, mer karavarutyan mexqna, vor eritasardutyan hamar chen stexcum paymanner, vor irenq amusnutyan mej kyanq@ chpatkeracnen. Bayc ete stexcvi paymanner nranc vra karoxa aveli vat anradarc unenal` nman texer ayceloxnerin el khamaren anbaroyakan... TXURA...
________________________________________
Hayk
12:10 18.01.2009
Sax xaxer@ xaxacel einq, mnacel er chlik dastan
________________________________________
Tiko
23:59 24.11.2008
Vvvaayy mors arev,voch erani et txun
________________________________________
Vanyush
01:11 29.10.2008
Es tencel chhaskaca inchi masina stex grac
________________________________________
Zarmacac em
11:26 23.10.2008
Arman jan ba vonc! ba ete et paxcvac txen chuzi el iran gjuxic urish uzox chi lini, qani Javaxqcik hetamnac u et gaxapari tern en vor karox en amusnanal 20m-ic tenalov kam chjanachelov, la shat txaner irar kpaxcnen! chem haskanum iranc hamar inch tarberucyun?ete chimanalov axjikn xosel giti te che kam..., ete @tenca karan kendani el paxcnen meka shnchox ararka a petq. hogepes ova da karevor chi, hamel dataran dimox chi lini 10000$ chen vchari
________________________________________
Gaxtni
00:25 03.10.2008
HA inch ka,otinak es inqs em paxel,sirelem,uzecelem ira het linem,chei karum spasei minchev cnoxners khamozvein,tuyl ktain vor amusnananq,vekacel gnacelem,hi ma el arden errord erexun enq spasum u shat sirov yntaniqenq
________________________________________
Armen
23:12 21.09.2008
Ha bayc hima txeq@ amusnacan te che
________________________________________
Լինա
00:32 26.08.2008
Տեսսնում եք տղա փախցնելն ինչերի է հասցնւմ