Հոդվածներ
2014 թվականի հարսանեկան սանրվածքները
Ձեր հարսանյաց օրը իսկապես կլինի անմոռանալի, եթե Դուք ուշադրություն դարձնեք հարսանիքի հետ կապված ցանկացած մանրուքի վրա: Դուք պետք է բավարար ժամանակ ունենաք, որպեսզի ընտրեք հարսանյաց զգեստը, պարագաները, դիմահարդարումը և իհարկե վարսահարդարումը: Մենք ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ՝ 2014 թվականի մի քանի լավագույն հարսանեկան սանրվածքների մասին, որոնք իսկապես կոգեշնչեն Ձեզ՝ Ձեր հարսանեկան սանրվածքի ընտրության հարցում, համապատասխան Ձեր հարսանյաց զգեստին: Մինչ նոր հարսանեկան սանրվածքներին անցնելը, կցանկանայինք Ձեզ տեղեկացնել, որ անցյալ տարվանից համրյա ոչինչ չի փոփոխվել: Բոլոր դասական սանրվածքները դեռևս նորաձև են, ինչպես վիտաժ ոճի ալիքները,այնպես էլ լրիվ հավաքված, կիսահավաքված և հյուսերով սանրվածքները:
Այս տարի ոճաբանները խորհուրդ են տալիս ամեն ինչ անել պարզ ոճով՝ նախապատվությունը տալով բնական ալիքներին: Բնական ալիքները շատ ճոխ տեսք կունենան ծովափնյա հարսանիքների ժամանակ: Այդ սանրվածքին կարող են համալրել նաև բնական ծաղկները, փայլուն գլխաշորերը, կամ պարզապես համեստ քողը: Ալիքավոր սանրվածքը շատ գեղեցիկ կդիտվի ուսերին հասնող երկարություն ունեցող մազերին և ավելի երկար մազերին, բայց նրանք, ովքեր ունեն կարճ մազեր կարող են նույնպես շատ գեղեցիկ հարսանեկան սանրվածք ունենալ:
Քանի որ ռետրո սանրվածքները այս տարի շատ ընդունված են, Դուք կարող եք հեշտությամբ ստանալ հնաոճ սանրվածքներ՝ կոխքից բացված եզրագծով և ալիքներով: Վինտաժ ոճի շտրիխերն էլ վերջնական տեսք կհաղորդեն հարսանեկան սանրվածքին:
Նորաոճ սանրվածքները միշտ կլինեն լավագույն ընտրությունը ոչ միայն հարսնացուի, այլև հարսնաքույրերի համար: 2014 թվականին ոճաբանները կրկին ոգեշնչվել են ռետրո ոճից, և առաջարկում են հարդարել վարսերը ծավալուն կոսով կամ ֆրանսիական թվիստ սանրվածքով՝ լրացուցիչ ծավալ հաղորդելով դրան: