Հոդվածներ
Ջահեր. 2014 թվականի հարսանեկան խիստ նորաձև միտումներ
Հարսանեկան ձևավորման համար կան բազմաթիվ տարբերակներ, որոնք կիրառվում են ՝ընդգծելու Ձեր հարսանյաց արարողության ոճը: Որպեսզի Ձեր հարսանյաց արարողությունը տարբերվի այլ հարսանիքներից և լինի եզակի, այդ հարցում Ձեզ օգնության կգան անսովոր և հետաքրքիր ջահերը: Նրանց կիրառությունը մեծացել է հարսանիքների ձևավորման մեջ` ընդգծելով հարսանյաց արարողության նրբաճաշակությունը և գեղեցկությունը:
Ջահերի ընտրությունը կախված է հարսանյաց արարողության ոճից: Կա ջահերի լայն ընտրանի: Կռած երկաթե ջահերը իրենց ապակե կամ բյուրեղյա կախազարդերով կատարելապես կհամապատասխանեն վինտաժ հարսանյաց ոճին, ինչպես նաև շեբի շիկ և գյուղական ոճերին: Թարմ ծաղիկներով զարդարված ջահերը կհամապատասխանեն դասական ոճով հարսանիքներին: Ջահերի համար, որպես լույսի աղբյուր կարող են օգտագործվել՝ էլեկտրական լամպերը և մոմերը: Շատ հաճախ, ջահերը օգտագործվում են հարսանեկան խնջույքների ժամանակ, ինչպես փակ, այնպես էլ բաց երկնքի տակ, հարսանեկան վրանի մեջ:
Ջահերը օգտագործվում են նաև բացօթյա ԶԱԳՍ-ի արարողության համար ՝ կախելով այն հարսանեկան կամարից: Ջահերի կիրառման համար կան այլ հետաքրքիր եղանակներ, ինչպես օրինակ՝ կախել դրանք հանգստի համար նախատեսված գոտիներում, հարսանյաց ֆոտոսեսիաների համար նախատեսված վայրերում: Հին ջահերի բյուրեղյա կամ ապակե կախազարդերը օգտագործվում են ծաղկային ձևավորումների մեջ: Դուք նաև կարող եք կախել փոքրիկ ջահեր Candy bar-ի (քաղցրավենիքի սեղանի) վերևում: Կարող եք խնդրել հրուշակագործին, որպեսզի նա շքեղ ջահ պատկերի տորթի վրա, ինչպես նաև ջահերի պատկերները կարելի է օգտագործել հրավիրատոմսերի համար: Ջահերը ընդգծում են հարսանյաց արարողության նրբագեղությունը և շքեղությունը: