Հոդվածներ
Հարսանյաց կազմակերպչի դերը հարսանյաց արարողության ընթացքում
Շատ զույգեր պատրաստվում են նշել իրենց կյանքի կարևոր իրադաձություններից մեկը՝ իրենց հարսանյաց արարողությունը կյանքում առաջին անգամ, այդ իսկ պատճառով պետք է հաշվի առնել ամեն մանրուք, և թե որքան նոր բաներ ունեն իրենք դեռ սովորելու: Եթե ցանկանում եք, որ այդ գլխավոր իրադարձությունն անցնի ուրախ և անկրկնելի և միևնույն ժամանակ չխլի Ձեր թանկագին ժամանակից, ճիշտ տեղին է դիմել հարսանյաց կազմակերպչի օգնությանը: "WeddingArmenia" ընկերությունը կօգնի Ձեզ` հարսանյաց կազմակերպչի ընտրության հարցում, քանի որ այստեղ են աշխատում Հայաստանի լավագույն և փորձառու հարսանյաց կազմակերպիչները: Հարսանյաց կազմակերպիչը կլինի Ձեր ամենամոտ ընկերը և աջակիցը հարսանիքի կազմակերպման ողջ ընթացքում: Այդ մարդը կօգնի Ձեզ կողմնորոշվել ռեստորանի ընտրության հարցում, կվերահսկի ամեն ինչ, որպեսզի Դուք ոչինչ չմոռանաք և բաց չթողնեք, կվերլուծի բոլոր նոր առաջացած հարցերը, իսկ հարսանիքի ընթացքում ըստ ժամանակացույցի կհետևի ամեն գործողություն, կդիմավորի արվեստագետներին և կկազմակերպի բոլոր այն մարդկանց գործողությունները, ովքեր ներգրավված են հարսանիքի մեջ: Շատերը շփոթում են հարսանյաց կազմակերպչի աշխատանքը հարսանյաց հանդիսավարի հետ, բայց ինչպես թատրոնում, այնպես էլ հարսանյաց արարողության ժամանակ՝ բեմում իր աշխատանքն է կատարում հանդիսավարը, իսկ ետնաբեմում իր հերթին իր աշխատանքն է կատարում հարսանյաց կազմակերպիչը:
Ո՞րոնք են հարսանյաց կազմակերպչի պարտականությունները:
Հարսանյաց կազմակերպչի աշխատանքները չեն սկսվում և ավարտվում հենց միայն հարսանիքի օրը, այլ հարսանիքից դեռ շատ ժամանակ առաջ: Կախված հարսանիքի մեծությունից, հարսանյաց կազմակերպչի պարտականությունները կարող են փոփոխվել: Եթե Դուք ստանձնում եք հարսանիքի նախապատրաստական փուլը Ձեզ վրա, ապա կարող եք վարձել հարսանյաց կառզմակերպչի, բացառապես միայն հարսանիքի օրվա համար, ով կհանդիպի Ձեր հյուրերին, կվերահսկի արվեստագետների աշխատանքին, մատուցողներին և ժամանակացույցին: Հարսանյաց կազմակերպչին պետք է տեղյակ պահել հարսանիքի հետ կապված բոլոր աշխատանքների հետ, տրամադրել բոլոր անհրաժեշտ հեռախոսահամարները, հարսանյաց ծրագիրը, հիմնական հյուրերի անունները: Հիշեք, որ նույնիսկ լոկ հարսանիքի օրվա համար կազմակերպչի որոնման աշխատանքների հետ կապված, պետք է նախօրոք զբաղվել: Դուք ոչ միայն պետք է ժամանակ խնայեք Ձեզ համար,այլ նաև հարսանյաց կազմակերպչի, որպեսզի նա էլ ժամանակ ունենա ըստ հավուր պատշաճի պատրաստվելու: Ավելի ծավալուն կլինի հարսանյաց կազմակերպչի աշխատանքը այն դեպքում, եթե նրա պարտականությունների մեջ ներառեն հարսանիքի ամբողջ նախապատրաստական աշխատանքները: Այդ դեպքում, նրա պարտականությունները կսկսեն՝ հարսի զգեստի ընտրությունից, մինչև կազմակերպչական և այլ հարցեր, ինչպես օրինակ հյուրերի տեղաշարժը և տեղավորումը: Հիշեք, որ հարսանյաց կազմակերպիչը լավագույնն ու անփոխարինելին է իր գործում, այնպես որ, երբ Դուք նկարագրեք թե ինչպիսի հարսանիք եք նախընտրում, ներկայացնեք Ձեր ցանկություններն ու պահանջները: Դրանից հետո Ձեզ կտրվի համատեղ մշակված աշխատանքային պլան, որը ուժի մեջ կմտնի առաջին իսկ հանդիպման օրվանից և կեզրափակվի հարսանիքից հետո, երբ անհրաժեշտ կլինի փոխանցել Ձեզ ՝ Ձեր հարսանեկան լուսանկարներ և տեսանյութերը:
Ինչպե՞ս փնտրել հարսանյաց կազմակերպչին
Սկզբի համար, հարցրեք Ձեր ընկերներին, ովքեր վերջերս են ամուսնացել, արդյո՞ք նրանք խորհուրդ կտան իրենց հարսանյաց կազմակերպչին:Եթե այդ միջոցով չգտնեք, ապա փնտրեք օնլայն տարբերակով հարսանյաց կազմակերպություններ, նայեք իրենց աշխատանքները, գնահատեք մակարդակը և նրանց կազմակերպած հարսանյաց թեմտիկան, հարսանյաց ծառայություն մատուցողներին, որոնց հետ նրանք աշխատում են և հանդիպում նշանակեք նրանց հետ, որոնք Ձեզ ավելի են դուր գալիս:
Ինչի՞ն ուշադրություն դարձնել հանդիպման ժամանակ
1. Հարսանյաց կազմակերպչի կոկիկ և մաքուր տեսքին: Արտաքին տեսքը խոսում է սեփական անձի և շրջապատող միջավայրի մարդկանց նկատմամբ հարգանքի մասին, ինչպես նաև այն աշխատանքի վերաբերյալ, որը կատարում է այդ մարդը: Եթե մարդ կոկիկ է հագնված, ամենայն հավանականությամբ, նրա կատարած աշխատանքն էլ կլինի՝ հստակ ու պլանավորված:
2. Ճշտապահությունը, ամենակարևոր հատկությունն է իսկական պրոֆեսիոնալի մեջ, քանի որ Ձեր հարսանիքի օրը ամեն ինչ պետք է ընթանա, առանց խոչընդոտների: Եթե կազմակերպիչը ուշանում է նշանակված հանդիպումից, առանց օբյեկտիվ պատճառների, հարկավոր է վերանայել Ձեր ընտրությունը իր հետ կապված:
3. Հարսանյաց կազմակերպիչը պետք է հասկանա Ձեզ՝ Ձեր հայեցակարգը: Հարսանյաց կազմակերպիչը պետք է առաջարկի այն, ինչ Ձեզ է դուր գալիս, հասկանա թե ինչ եք Դուք ուզում և հետևաբար, կիսվի Ձեզ հետ բոլոր այն որոշումներով,որոնք կապված են Ձեր հարսանիքի կազմակերպման հետ:
4. Ճարպկություն, չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ կազմակերպել է բազմաթիվ հարսանիքներ, քանզի ամեն հարսանիք եզակի է յուրովի: Հետևաբար կազմակերպիչը պետք է կարողանա հարմարվել Ձեր բոլոր ցանկություններին, այլ ոչ թե իր ցանկությունները առաջ քաշի:
5. Արագ որոշումներ կայացնելու կարողություն: Հարսանիքը՝ մի իրադարձություն, որը չի կարող կրկնվել: Ամեն ինչ տեղի է ունենում մեկ անգամ, այդ իսկ պատճառով հարսանյաց կազմակերպիչը պետք է կարողանա արագ արձագանքել բոլոր հնարավոր խնդիրներին և դրանց շտապ լուծում տալ:. Արագ միտքը, հարսանյաց կազմակերպչի գլխավոր հատկանիշներից մեկն է: