Հոդվածներ
Ինչպես ընտրել հարսանեկան ավտոմեքենա
Այն ամենը ինչ մենք ցանկանում ենք գեղեցիկ հարսանիքն է և հարսանեկան մեքենան այս հարցում մեծ դեր է խաղում: Հարսանեկան մեքենայի ընտրությունը այնքան դժվար է, որքան հյուրերի թիվը որոշել: Ամեն դեպքում, ինչպ՞ես և ի՞նչ ավտոմեքենա ընտրել:
Անհրաժեշտ է մեքենան պատվիրել 1-2 ամիս շուտ` տհաճ միջադեպերից խուսափելու համար: Հարսանեկան մեքենան ընտրելուց առաջ պետք է որոշել հարսանիքի ոճը:
Ճիշտ ընտրություն կատարելու համար հաշվի առեք տարվա եղանակը, թե երբ տեղի է ունենալու հաարսանիքը: Եթե այն տեղի է ունենալու գարնանը կամ ամռանը ցանկալի է, որ մեքենան հագեցած լինի օդափոխիչով:
Հարսանեկան մեքենայի ձևի ընտրությունը ահռելի մեծ է: Եթե առաջ նորապսակները նախնտրում էին լիմուզին ապա այժմ կարելի է մտածել մոտոցիկլետի, հրշեջ մեքենայի, Mercedes կամ Ferrari կոբրիոլետի մասին: Մյուս կողմից, եթե հարսանիքը ավելի ավադական ոճով է, ապա դասական Rolls Royce-ը, Jaguar-ը կամ Aston Martin-ը կլինեն այն ինչ անհարժեշտ է: Այն նորապսակները, ովքեր ցանկանում են ավելի մտերմիկ միջավայր ստեղծել, ապա Rolls Royce-ը կամ Bentley-ն ամենահարմար տարբերակն են: Ցանկան՞ում եք շքեղություն: Ապա ընտեք կոբրիոլետ: Չնայած որ այս մեքենաները միայն վարորդի և նորապսակների համար են, սակայն ռետրո ձևերում մի քանի հյուրի համար ևս տեղ կգտնվի:
Մի մոռացեք այնպիսի կարևոր մանրուքի մասին ինչպիսին ավտոմեքենայի գույնն է: Արծաթագույնն կամ ոսկեգույն ավտոմեքենաները համապատասխան են տաք եղանակի հարսանիքների համար, երբ արևը կարող է լրացուցիչ փայլ հաղորդել դրան: Սև գույնի մեքենաները վայելուչ տեսք ունեն և համապատասխան կլինեն ինչպես նորապսակների այնպես էլ` հյուրերի համար:
Շատ հաճախ ավտոմեքենա ընտրելիս հարսն ու փեսան պատշաճ ուշադրություն չեն դարձնում վարորդի տեսքին: Այս հարցի շուրջ նախապես և մանրամասն քննարկեք վարորդի հետ` ավելորդ տհաճություններից խուսափելու համար:
Հարսանեկան մեքենան ոչ միայն պետք է գեղեցիկ լինի այլև սարգին: Նախապես ստուգեք նրա տեխնիկական անթերի վիճակը: