Հոդվածներ
2014 թվականի 6 նորաձև հարսանյաց ոճերը
Այստեղ դուք կարող եք ընտրել լավագույն հարսանյաց ոճերը, որոնք շատ արդիական են 2014 թ. –ին: Հույս ունենք, որ դրանք կօգնեն Ձեզ՝ Ձեր հարսանյաց ոճի ընտրության հարցում:
1. Վինտաժ ոճով հարսանիքներ
Վինտաժ հարսանեկան ոճը շարունակում է մնալ շատ ոճային, ռոմանտիկային ավելացնելով հին իրեր, ինչպես օրինակ՝ նկարի շրջանակները և ճամպրուկները, որոնք խիստ նորաձև են այս տարի:
2. Բոհեմական ոճով հարսանիքներ
Բոհեմական ոճով հարսանիք կազմակերպելու համար՝ անհրաժեշտ է ընտրել հարսանյաց զգեստը և ողջ հարսանեկան ձևավորումը հենց այդ ոճով, քանի որ օրեցօր ավելանում է այն հարսնացուների թիվը, ովքեր ուզում են անցկացնել իրենց հարսանիքը բոհոմական ոճով:
3. Գյուղական ոճով հարսանիքներ
Գյուղական ոճը հակված է՝ բնական, էկոլոգիապես մաքուր իրերին և թեթև անփութությանը: Հենց այս ոճին ենք մենք պարտական , որ շատ նորաձև ճոխ ծաղկեփնջերին եկել են փոխարինելու ՝ այժմ խիստ նորաձև դարձած դաշտային ծաղիկներով պատրաստված ծաղկեփնջերը:
Այդպիսի հարսանիք կարելի է կազմակերպել՝ տնահյուս գործված ամբարում լցված ծառի ճյուղերով, լապտերներով, և բնական դեկորով, որոնք ավելի ակտուալ են, քան երբևէ:
4. Art Deco ոճով հարսանիքներ
Art Deco ոճով հարսանիքները ոգեշնչվում են Մեծն Գեթսբի գրքից կամ ֆիլմից, այս ոճի հարսանիքներում մենք ակնկալում ենք տեսնել 1920-ական թվականների դեկորը:
5. Գունային թեմատիկայով հարսանիքներ
Պաստելային գույներից մինչև վառ և պայծառ գույները կլինեն խիստ նորաձև 2014 թվականի ամառային հարսանիքների համար, նույնիսկ սկսած փեսայի գուլպաներից:
6. Պերճաշուք կամ դրամատիկ հարսանիքներ
Սա 2014 թվականի մի հարսանեկան միտում է, որը տարբերվում իր տպավորիչ մասշտաբով և ձևավորմամբ, լույսի և ստվերի անհավատալի խաղով: Այդպիսի հարսանիքներին հաճախ օգտագործվում են մեծ քանակությամբ կեղծ ձևավորումներ, լեդ լուսավորում, շատ մեծ ծաղկեփնջեր իրենց համապատասխան աներևակայելի բարձր ծաղկամաններով, որպեսզի ամեն ինչ լինի շատ ճոխ և Ձեր հարսանյաց օրը լինի հիշարժան բոլոր հյուրերի համար: