Հոդվածներ
Փոքրիկ հարսանիքների կազմակերպչական գաղտնիքները 15-30 հյուրերի քանակով
Մեզանից յուրաքանչյուրը հարսանեկան խնջույքը պատկերացնում է յուրովի: Ոմանք նախընտրում են մեծ շքեղ արարողություն, իսկ ոմանք էլ նախընտրում են անցկացնել իրենց հարսանիքը, երկրագնդի մյուս ծայրում, միայն երկուսով, ծովի ալիքների աղմուկի ներքո:
Այսօր «Wedding.am» -ը կպատմի Ձեզ փոքր հարսանիքների կազմակերպման հետ կապված գաղտնիքների մասին, կազմակերպված միայն մոտ հարազատների համար: Այնպես, որ հյուրերը զգան Ձեր սրտերի ջերմությունը, որպեսզի այդ փոքրիկ ընտանեկան տոնը մնա Ձեր և Ձեր սիրելիների սրտերում դեռ շատ երկար տարիներ:
Փոքրիկ հարսանիքի կազմակերպման համար, առաջին և ոչ պակաս կարևոր հարցը հարսանիքի ճիշտ վայրի ընտրությունն է: Դուք գրեթե չեք սահմանափակում վայրի ընտրության հարցում, Ձեզ հարմար կլինեն այն սրահները, որոնք փոքր են մեծ խնջույքների համար: Անկասկած, սկիզբից պետք է ընտրել հարսանիքի ոճը և թեմատիկան, սակայն կան ընդհանուր դրույթներ այդպիսի դեպքերի համար, որոնց մասին կցանկանայինք կիսվել Ձեզ հետ: Ի սկզբանե արժե ուշադրություն դարձնել, հարսանյաց վայրի ընտրության վրա, ընտրեք Ձեր սիրելի ռեստորանների փոքրիկ սրահները: Հարսանիքի անհատականությունը ընդգծելու համար, ընտրեք անսովոր վայրեր արարողությունը և հարսանեկան ճաշկերույթը անցկացնելու համար, օրինակ՝ անտառում, լճի ափին: Ցանկացած վայր, որը Ձեր մտքով կանցնի: Երես տվեք Ձեզ և Ձեր հյուրերին, ոչ միայն մեկ օր տոնելով, այլ երկու, կազմակերպեք հանգիստ բնության գրկում, կարող եք նաև Ձեր հյուրերի հետ միասին գնալ քաղաքից դուրս և անցկացնել անմոռանալի հարսանեկան հանգիստ: Երեկոյան ժամանցի համար կարելի է առանձնացնել առանձին գոտի, բաց տարածքում, կահավորել այն բազկաթոռներով, փափուկ աթոռներով և հարմարավետ բազմոցներով: Դուք կարող եք փոխել հարսանյաց օրվա ծրագրի բնականոն ընթացքը, արարողությունը չսկսել երեկոյան վաղ, այլ մայրամուտի ժամանակ, երբ մայրամուտի ջերմ լույսը տարածվում է խոտածածկի վրա, իսկ ծառերի տերևները ստանում են ոսկեգույն երանգ: Ձևավորելով արարողությունը մոմերով և լապտերներով, լրացուցիչ հմայք կհաղորդեք հարսանեկան արարողությանը:
Ոչ մեծ ընտանեկան ճաշկերույթի ժամանակ, հյուրերին կարող եք նստեցնել միասին մի սեղանի շուրջ: Նման երկար սեղանի համար, կատարյալ տարբերակ կլինի, մեկ գծով դրված ծաղիկային կոմպոզիցիաները, մոմերը և փոքրիկ դեկորատիվ իրերը: Այս դեպքում, պետք է մտահոգվել ուտեստների մատուցման համար: Պայմանավորվեք և համաձայնության եկեք ռեստորանների հետ, որպեսզի ուտեստներր մատուցվեն բաժիններով, որպեսզի նախուտեստներով լի ափսեները սեղանի վրա շատ տեղ չզբաղեցնեն: Դուք կարող եք պատրաստել նաև ֆուրշետի սեղաններ: Առանձնացրեք մեկ առանձին սեղան տաք և սառը ուտեստների, քաղցրավենիքի, ինչպես նաև ըմպելիքների՝ լիմոնադի, թեյի կամ սուրճի: Դա ոչ միայն համեղ է, այլև աներևակայելի գեղեցիկ: Առանձնացրեք մի առանձին գոտի նախատեսված բարեմաղթանքների համար: Հնարավորություն տվեք Ձեր հյուրերին՝ Ձեզ բարեմաղթանքներ ուղղելու: Հարսանիքի օրը` ժամանակ տրամադրեք լուսանկարվելու համար: Մտածեք դրա համար հատուկ դեկոր: Լավ կլինի, եթե լուսանկարահանման համար նախատեսված վայրը մոտ լինի հարսանեկան արարողության ընթրիքի մատուցման վայրին: Հյուրերի հետ լուսանկարվելու համար, անհրաժեշտ կլինի հատուկ լուսանկարհանման համար նախատեսված գոտի: Այդ հատուկ տարածքները գերազանց ընտրություն կլինեն դեկոր հարցում, ինչպես նաև լրացուցիչ ժամանցի վայր հյուրերի համար: Եթե Ձեր հյուրերի ցանկում կլինեն որևէ հոբբի կամ զբաղմունք ունեցող մարդիկ, կարելի է նրանց խնդրել, որպեսզի նրանք վարպետության դասեր անցկացնեն և պատմեն իրենց հոբբիի և հետաքրքրությունների մասին: Իսկ երեկոյի վերջում ավանդական հարսանեկան պարի փոխարեն` կարելի է կազմակերպել մի փոքրիկ պարային վարպետության դաս: