Հոդվածներ
Հարսանեկան լուծումներ
Մեր կյանքի նոր տարին. ամանորը՝ հարսանիքը տոնելու ամենահեքիաթային ժամանակահատված
Նաիրա Վերդյան
Դուք արդեն պատրաստվո՞ւմ եք ձմեռային ամենաջերմ տոնին: Իսկ ի՞նչ կասեք ձեր կյանքի ամենագեղեցիկ տոնը Ամանորի հետ համատեղելու մասին. չէ՞ որ հենց ամանորի մթնոլորտը արդեն լցված է տոնական տրամադրությամբ և կախարդանքով:
Իսկապես, հարսանիքն ու Ամանորը միացնելով, դուք կկազմակերպեք մի այնպիսի խնջույք, որի մասին և՛ դուք, և՛ ձեր հյուրերը երբեք չեն մոռանա: Տոնը կազմակերպելիս դուք կարող եք նախապատվությունը տալ ինչպես ավանդական կարմիր և կանաչ գույներին, այնպես էլ ընտրել ձեր ճաշակին առավել հարմար երանգներ: