Հոդվածներ
Հարսանեկան ֆոտոստենդեր լուսանկարվելու համար

Հարսանեկան արարողությունը ձևավորելու համար նախատեսված պատը, պետք է լինի եզակի իր ձևի մեջ: Ավելացնելով դրան լուսանկարվելու համար նախատեսված հատուկ պարագաներ, Դուք կարող եք ստեղծել մի փոքրիկ լուսանկարչական գոտի, որը ուրախություն կպարգևի Ձեր հյուրերին:
Լուսանկարվելու համար նախատեսված պատը «իրական պատի» մի մասն է կազմում, լինի այն տանը, ռեստորանում թե բացօթյա որևէ վայրում՝ պայծառ, զարդարված գեղեցիկ ինտերիերով, շրջանակներով, լամպերով և այլն: Ինչպես նաև կարող եք կահավորել լրացուցիչ կահույքով:
Wedding.am -ը պատրաստում է լուսանկարվելու համար նախատեսված պատեր և պատվիրելու դեպքում, տրամադրում վարձակալմամբ հենց միջոցառման օրը, ինչպես նաև ցանկության դեպքում կարող եք այն նաև գնել:
Լուսանկարվելու համար նախատեսված պատերի ստանդարտ չափերը լինում են 2 մ (լայնության) x 2 մ (բարձրության), բայց կարող են նաև լինել այլ չափերի, կախված տեղից, որը ընտրել եք լուսանկարչական գոտու համար:
Այսպիսի պատը կարող է պատրաստվել մեկ կտորից, բայց օգտագործման համար էլ ավելի հարմար է «անկյունաձևը» (գրքի տեսք ունեցողը), որը ավելի ֆունկցիոնալ և կայուն կլինի:
Լուսանկարվելու համար պատրաստված պատի համար, կարող եք պատվիրել նաև ֆոտո բուտաֆորիայի համար նախատեսված իրեր՝ բեղեր, ակնոցներ, շուրթեր, հատուկ արտահայտություններ, թագեր և այլն: