Հոդվածներ
Հարսանեկան ավանդույթներ
Հարսի կոշիկ
![](https://wedding.am/sites/default/files/styles/wedding_large/public/blog/a353470f0d18e08b0b4e4e763c465184_0.jpg?itok=GT9Ma8qq)
Հնում կոշիկները չէին գողանում: Հարսնացուին խնդրում էին փորձել իր չամուսնացած ընկերուհիների կոշիկները: Փորձելուց հետո, հարսնացուի այն ընկերուհուն, ում կոշիկը ընտրել էր հարսանցուն, փեսան վճարում էր համապատասխան գումար և գնում տվյալ կոշիկը իր հարսնացուի համար: Այս կերպ փորձում էին ստուգել, թե ինչքան կայացած և հարուստ է փեսան: Հարսնացուի ընկերուհիներին նվերներ և կոնֆետներ էին տալիս: Կոշիկը պարտադիր վերադարձնում էին հարսնացուին և դա շատ կարևոր պահ էր համարվում փեսայի համար: Հարսանիքից հետո բավականին երկար քննարկում էին փեսայի հարուստ թե աղքատ, բարի թե չար, առատ թե ժլատ լինելը: Ըստ ավանդույթի կոշիկի փոխհատուցում էին կոնֆետներով, բլիթներով և ժապավենով: