Հոդվածներ
Facebook-ը շարունակում է կենդանի պահել Աֆղանստանում զոհված զինվորի և նրա հարսնացուի սիրո հուզիչ պատմությունը
Wedding.am-ը իր ընթերցողին ներկայացնում է մի պատմություն, որի նկատմամբ անտարբեր չկարողացավ անցնել ոչ ոք, նույնիսկ Facebook-ը: Իսկական հոլիվուդյան պատմություն` իրական հերոսներով:
Քիմի Քիրքվուդը իր սիրելիին կորցրել է 2012-ի հունվարին, և թեև ոչինչ այլևս չի կարող վերադարձնել նրան, Քիմին իր սիրելիի հետ շարունակում է կապ պահել շնորհիվ Facebook-ի իրենց նամակների և նկարների: Նրա փեսացուն` Ուիլ Ուիլիամը, պատրաստվում էր ամուսնության առաջարկ անել սիրելիին, սակայն չհասցրեց, քանի որ Աֆղանստանում պայթած ռումբը խլեց նրա կյանքը:
Իր տասնամյակի կապակցությամբ Facebook-ը ստեղծեց հատուկ հավելված, որտեղ հավաքեց բոլոր տարիների ամենահետաքրքիր պատմությունները. այնտեղ ներառվեց նաև Քիմի և Ուիլի սիրո պատմությունը: Այդ օրվանից ի վեր միլիոնավոր մարդիկ հնարավորություն ունեցան ականատես լինելու հավերժական սիրո դրսևորման:
Իսկ որպեսզի հասկանաք, թե ինչու է նրանց սիրո պատմությունը առանձնահատուկ, պետք է նայել նրանց Facebook-ի էջերը:
2007: Քիմին և Ուիլը առաջին անգամ հանդիպում են ավագ դպրոցում: Անհավանական էր, որ այս երկու երիտասարդների միջև սեր ծնվեր, քանի որ նրանք ակնհայտ հակառակ բևեռներում էին. Քիմին խելացի աղջկա կերպարով, իսկ Ուիլը «վատ տղայի» հեղինակություն էր վայելում: 2 տարվա միասին սովորելուց հետո, Ուիլը Քիմին մի օր հանդիպման առաջարկ է անում, որին որպես պատասխան ստանում է հետևյալը. «Ես շատ զբաղված եմ իմ սեփական աշխարհում, որպեսզի հանդուրժեմ այն, ինչ այժմ իմ առջև կանգնած է»:
2008, օգոստոս: Այդ դեպքից հետո նրանք 7 ամիս չեն հանդիպել, մինչև Ուիլը չվերադարձավ Խաղաղօվկիանոսյան առաքելությունից: Եվ պատահական հանդիպումից հետո ինչ-որ բան փոխվեց Քիմի մեջ:
2008, սեպտեմբեր: Զույգը մեկնում է մեղրամսի, որը կտրուկ ընդհատվում է Ուիլի` Աֆղանստանում ծառայության և Քիմի` Իտալիայում կրթությունը շարունակելու պատճառով:
2008: Որոշ ժամանակ անց նրանք կրկին միանում են և վայելում իրար հետ միասին լինելու բացառիկ երկար` 10-ամսյա հնարավորությունը: 21 տարեկանը լրանալուց հետո նրանք սկսում են միասին ապրել, և Քիմին խոստովանում է, որ դա իր կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածն էր. «Նա իմ մեջ բացահայտեց նոր, ավելի լավ ես, որի գոյության մասին ես դեռ չգիտեի»:
2009: Ուիլը մեկնում է Խաղաղօվկիանոսյան մեկ այլ առաքելության: Ուիլին ուղևորում են Եմեն, որտեղ կապի ոչ մի միջոց չկար, և նա 2 ամիս շարունակ չի կարողանում կապ հաստատել սիրելիի հետ, սակայն նրանց սերը ավելին էր, քան ցանկացած հեռավորություն և դժվարություն, և Քիմին սիրով և համբերատարությամբ սպասում է Ուիլի վերադարձին:
2010: Ուիլը վերադառնում է տուն, նրանք ձեռք են բերում Օթիս անունով շնիկ և վայելում ունեցած 20 օրը, մինչև Ուիլը կրկին կմեկնի ծառայության:
2011: 3,5 տարվա ընթացքում Ուիլը 4 անգամ ուղեգրվում է աշխարհի տարբեր հատվածներ, և զույգը վերջապես հույս է ունենում, որ 2012-ից նրանք սկսեն միասին ապրել և կառուցել իրենց երջանիկ ապագան:
2012, հունվար: Քիմը ստանում է սիրելիի ողբերգական մահվան մասին լուրը: Նա Facebook-ում կատարում է վերջին գրառումը` Ես քեզ սիրում եմ, և տարածում այն նկարները, որտեղ միասին էին և երջանիկ:
Քիմին գրում է. «Շատ արցունքներ են թափվել այս ընթացքում, նաև շատ ժպիտներ են եղել: Ես զգում էի սրտիս զարկերի կանգառը... սակայն ամեն ինչ փոխեց միասին անցկացրած ժամանակների մասին հիշողությունը: Այդ ամենը բոլորովին այլ իմաստ ստացավ այն ժամանակ, երբ ես հասկացա, որ ընդմիշտ կորցրել եմ Ուիլին»: