Հոդվածներ
60 տարի միասին անցկացրած զույգի հավերժական սիրո գեղեցիկ պատմությունը և նույն օրը մահանալու երդումը
Ֆլորին և Էդա Հեյլիի սիրո պատմությունը սկսվել է շատ տարիներ առաջ, և չի ավարտվել անգամ նրանց մահից հետո:
Նրանց սերը համարձակ կարելի է անվանել հավերժ, իսկ նրանց հարաբերությունների պատմությունը` անհավանական: Ինչը կարող է լինել ավելի հիասքանչ, քան սերը, որ տևում է մի ամբողջ կյանք:
Նրանց հարաբերությունները հիանալի օրինակ են նրանց համար, ովքեր չեն հավատում սիրուն: Եվ հույսի ճառագայթ նրանց համար, ովքեր դեռ չեն հանդիպել իրենց երկրորդ կեսին: Նյույորքյան այս զույգը ամբողջ կյանքը անցկացրել է միասին և անգամ մահը չկարողացավ բաժանել նրանց:
Ֆլորինը և Էդը ծանոթացել են 1952-ին` պարային երեկույթի ժամանակ և առաջին հայացքից սիրահարվեցին միմյանց: Հենց այդ ժամանակ էլ Էդը հասկացավ, որ Ֆլորինից բացի իրեն ոչ ոք պետք չէ:
Ֆլորինը երջանկությունից չէր գտնում իր տեղը, երբ Էդը նրան ամուսնության առաջարկ արեց: Նա առանց տատանվելու տվեց իր համաձայնությունը, և նրանք որոշեցին մնացյալ կյանքը անցկացնել միասին:
Խորանի մոտ նրանք երդում տվեցին, որ կլինեն միասին, մինչև սերը չբաժանի նրանց:
83 թվականին Էդը երիկամային անբավարարվածությամբ հայտնվեց հիվանդանողում: Մի քանի օր անց Ֆլորինը կաթվածով հայտնվեց այլ հիվանդանոցում:
Չնայած, որ Էդի վիճակը շատ թույլ էր, նա պնդեց, որ իրեն տեղափոխեն այն հիվանդանոց, որտեղ իր կինն էր պառկած:
Նրանց տեղավորեցին նույն հիվանդասենյակում: Էդը և Ֆլորինը ամբողջ ժամանակ միմյանց ձեռքերը բաց չէին թողնում: Սակայն Ֆլորինը շատ թույլ էր և արդեն մի քանի ժամ անց մահացավ:
Էդի վերջին խոսքերը հետևյալն էին. «Ֆլորին, ես քեզ երբեք չեմ թողնի: Մի անգամ ես այդ խոստումը տվել եմ և հավատարիմ կլինեմ նրան: Եթե դու լքում ես այս աշխարհը, ես էլ գալիս քեզ հետ»: Նա իսկապես հավատարիմ մնաց իր խոսքին: