Հոդվածներ
Հոգեբանական թեստ. ինչի՞ եք պատրաստ հանուն ձեր սիրելիի
Կան մարդկանց տեսակներ, ովքեր ավելի շատ սիրում են տալ, իսկ ուրիշները վերցնել: Իսկ ի՞նչ է տեղի ունենում քո կյանքում ավելի շատ. դու ավելի շատ հո՞գ ես տանում քո սիրելիի մասին, թե թույլ ես տալիս, որ նա քո մասին հոգ տանի:
Wedding.am-ը առաջարկում է անցնել թեստ և, պատասխանելով հարցերին և գումարելով արդյունքները` պարզել, թե որքանով եք նվիրված ձեր սիրելիին:
1. Ձեր սիրելիի աշխատավայրում կորպորատիվ խնջույք է, որին կարող է ներկայանալ զուգընկերուհու հետ: Դուք կկգնա՞ք նրա հետ
ա. անպայման-5
բ. կգնամ, եթե հրավիրի-1
գ. իմ ներկայության կարիքը չկա-3
2. Ինչպե՞ս կտոնեք ձեր ծանոթության հոբելյանը
ա. երազում եմ ուրախ խնջույքի մասին-5
բ. ռոմանտիկ երեկոյի-1
գ. ցանկալի է ինչ-որ օրիգինալ բան կազմակերպել-3
3. Ամենից շատ դուք մտահոգվում եք, որ ձեր սիրելին`
ա. կհիվանդանա
բ. կդադարի ձեզ գնահատել
գ. կդադարի ձեզ հետաքրքրել
4. Ձեր սիրելիի համար ձեր հեռախոսի զանգի ձայնը
ա. հատուկ մեղեդի-1
բ. չեմ առանձնացրել-3
գ. վիբրոզանգ-5
5. Եթե դուք 2-ի համար մեկ մեքենա ունեք, ո՞վ է շրջելու նրանով
ա. Իհարկե նա-1
բ. ինձ` աշխատանքի, հետո` իր գործերով-5
գ. իհարկե ես-3
6. Ձեր սիրելին ձեզ հագուստ է նվիրել, որը այնքան էլ ձեր սրտով չէ, սակայն նա խնդրում է կրել այն: Կկատարե՞ք նրա խնդրանքը:
ա. երբեք-5
բ. կկրեմ, որովհետև ինձ համար կարևոր է, որ նրան դուր գա-1
գ. քանի որ նրան շատ է դուր եկել, տանը կկրեմ-3
7. Ձեզ մեկ անձի համար նախատեսված անվճար ուղեգիր են առաջարկել: Դուք կմեկնե՞ք
ա. իհարկե-5
բ. ոչ, կհրաժարվեմ և հանգստի կմեկնեմ սիրելիիս հետ-1
գ. կհարցնեմ նրա կարծիքը և կվարվեմ այնպես, ինչպես նա կասի-3
8. Դուք միայն մի իր գնելու գումար ունեք: Դուք կգնեք`
ա. տղամարդու ժամացույց նրա համար-1
բ. գեղեցիկ պայուսակ ձեզ համար-5
գ. որակյալ ֆոտոխցիկ` ձեր` երկուսի համար-3
9. Առավելագույն զոհաբերությունը, որին պատրաստ եք գնալ հանուն նրա`
ա. մեր տանը հանդուրժել նրա ընկերոջը, ով ինձ դուր չի գալիս-1
բ. պատրաստել և միասին ճաշակել մի ուտելիք, որը ձեզ դուր չի գալիս-3
գ. զիջել նրան վեճի ժամանակ-5
10. Ձեզ մոտ մնացել է համեղ թխվածքի վերջին կտորը. ինչպե՞ս կվարվեք նրա հետ
ա. Ով հասցնի, նա էլ կուտի-3
բ. կթողնեմ նրան-1
գ. Իհարկե ես կուտեմ-5
Թեստի արդյունքները
10-19 միավոր
Ցանկացած իրավիճակում դուք նախապատվությունը տալիս եք ձեր զուգընկերոջը: Եթե դուք ձեզ այդպես հարմարավետ և ավելի հանգիստ եք զգում, ապա անհանգստանալու ոչինչ չունեք: Իսկ եթե դուք զգում եք, որ ձեզ ճնշում են և չարաշահում են, պահանջելով ավելին, ապա պետք չէ համակերպվել դրա հետ:
20-29 միավոր
Չի կարելի ասել, որ ձեզանից ինչ-որ մեկը ավելին է տալիս, քան ստանում է: Ձեր հարաբերություններում ամեն ինչ հիանալի կերպով հավասարակշռված է: Յուրաքանչյուրդ էլ գիտեք, որ ձեր ցանկությունները չեն անտեսվելու, սակայն զուգընկերոջից ավելին չեք պահանջում: Դուք կարողանում եք համաձայնության գալ:
30-39 միավոր
Ձեզ համար կարևոր է, որ ձեր կողքին գտնվող մարդը ձեզ համար պատրաստ լինի ամեն ինչի: Դուք միշտ չէ, որ պահանջում եք ամբողջական նվիրում և դուք էլ միշտ չէ, որ պատրաստ եք դրան:
40-50 միավոր
Հիմնականում ձեր հարաբերությունները կառուցվում են ձեր շուրջ: Դուք նախընտրում եք ստանալ, քան տալ: Եթե ձեր կողքին այդպիսի տղամարդ, ապա ձեր բախտը պարզապես բերել է: Բայց նաև մի մոռացեք այն մասին, որ նա էլ է մարդ և իր կարիքներն ունի և մի օր կարող է հոգնել այդ ամենից: