Հոդվածներ
Ձկներ (21.02-20.03)
Ձուկը կենդանակերպի այն եզակի նշանն է, որը կրում է միանգամից երեք մոլորակի ազդեցություն՝ Յուպիտերի, Մարսի և Սատուրնի: Այս մոլորակներ են հենց ստեղծում Ձկների բնավորությունը: Ազնիվ, աշխատասեր փափուկ, հանդուրժող, այլոց ազդեցությանը ենթարկվող, թույլ կամքով, անընդհատ խուսափող կոնկրետ, պարզ հարցադրումներից: Ահա այսպիսին է Ձկների բնավորությունը: Սակայն անկախ ամեն ինչից պահպանում են իրենց անհատականությունը և մեծ ուշադրություն են դարձնում իրենց ներքին ձայնին: Նրանք պարզապես ապրում են երազանքներով: Ասում են, որ այս մարդիկ կյանքին նայում են վարդագույն ակնոցներով: Ունեն վառ արտահայտված հակվածություն դեպի արվեստը, երաժշտությունը և միստիկ մտածելակերպը: Բազմակողմանի զարգացած մարդիկ են, վառ երևակայության եւ ներաշխարհի տեր:
Հակում ունեն դեպի գեղեցկությունը եւ գեղագիտությունը, եւ դրանով վարձատրում են իրենց կյանքի շատ հիասթափությունների համար: Այս նշանի տակ ծնվածների մոտ առկա է կրոնական հակվածություն: Այս կենդանակերպի տակ ծնված մարդիկ հաճախ ընտրում են նկարչի, երաժշտի, հոգեւորականի մասնագիտություններ:
Լինելով անսահման զգայուն՝ զգում են ուրիշի թե´ ֆիզիկական, թե´ հոգևոր ցավը և տառապանքը: Հարաբերություններում ջերմ են, սիրում են անակնկալ և ռոմանտիկ նվերներ մատուցել սիրելիներին: Սովորաբար, այս կենդանակերպի և´ կանայք, և´ տղամարդիկ շատ տարբեր են միմյանցից:
Ձկները հաճախ են տարօրինակ երազներ տեսնում, և հաճախ դրանք իրականության են վերածվում:
Ձուկ-տղամարդիկ մեծ կարողություններով օժտված մարդիկ են: Նրանք երազում են բարեկեցիկ կյանքի մասին, սակայն դրան հասնելու համար այնքան էլ շատ ջանքեր չեն գործադրում: Ձկան կենդանակերպի տակ ծնված տղամարդիկ զգայուն են, խոցելի, հեշտ են նեղանում և վիրավորվում: Նրանք սիրում են խորհել կյանքի մասին, ուսումնասիրել իրենց ներքին աշխարհը: Նրանք հիանալի հայրեր են: Մեծ սեր են տածում իրենց երեխաների հանդեպ, նվիրվում են նրանց դաստիարակությանը՝ սովերեցնելով նրանց միայն բարին, լավը և լուսավորը:
Կին-Ձկները հմայիչ են, նուրբ ճաշակի տեր անձնավորություններ, սակայն մևնույն ժամանակ նուրբ են և խոցելի: Մնացած կանանցից տարբերվում են իրենց ռոմանտիկ բնույթով: Նրանց հմայքը այնքան մեծ է, որ քչերը կարող են անտարբեր մնալ: Այս զգացմունքային կանայք ամբողջ կյանքում սպասում են իրենց՝ սպիտակ ձիով ասպետին: Նրանք սովորաբար գերզգայուն են և արագ են արձագանքում շրջապատող մարդկանց տրամադրության փոփոխություններին: