Հոդվածներ
Սովորական հարսանեկան լուսանկարը կհուզի բոլորին
Ռոդնիի և Լինսի սիրո պատմությունը հիասքանչ է, սակայն շատ տխուր: Նրանք ծանթոցել են այն ժամանակ, երբ երկուսն էլ պայքարում էին ծանր հիվանդության` քաղցկեղի դեմ:
Նրանք ծանոթացել են 2010-ին` քաղաքային հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժում են ստանում քաղցկեղով հիվանդները: 19-ամյա Ռոդնիի մոտ քաղցկեղի ամենաբարդ տեսակներից` ողնուղեղային, իսկ 230-ամյա Լինսին տառապում էր արյան քաղցկեղից:
Նրանք սկսեցին հանդիպել 2011-ին: Լինսին քիմեոթերապիայից հետո վերականգնողական փուլում էր: Ինչպես նա է պատմում, իրենք պլանավորում էին միասին ապրել, քանի որ ինչ միասին էին, երբեք նորմալ հարաբերություններ չէին ունեցել. մեկ ինքն էր հիվանդ, մեկ` Ռոդնին:
Սակայն 2011-ին Ռոդնիի վիճակը վատացավ: Նա գիտեր, որ իրեն շատ քիչ ժամանակ է մնացել և չէր ցանկանում րոպե անգամ կորցնել: 2012-ի Սուրբ Վալենտինին նա Լինսիին ամուսնության առաջարկ արեց:
Նրանք 2 օր անց հենց հիվանդանոցում էլ ամուսնացան: Եվ հենց այդ օրն էլ Ռոդնիի ցավերը դարձան անտանելի, նույնիսկ ցավազրկողները չէին օգնում:
Նրա միակ դեղամիջոցը դարձել էր այն երջանիկ սփոփանքը, որ ինքը վերջապես ամուսնացավ իր կյանքի սիրո հետ:
Հարսանիքից մեկ ամիս անց Ռոդնին մահացավ: