Հոդվածներ
Իսկ դուք ո՞ր մատին եք կրում մատանի. բացահայտեք ձեր հոգեբանական բնութագիրը
Իսկ դուք երբևէ մտածել եք, թե ինչ է նշանակում մատին դրված մատանին: Այժմ մատանիները հաճախ կրում են հանուն գեղեցկության, իսկ նախկինում դրանք եղել են թալիսման, ունեցել են մոգական նշանակություն:
Հոգեբանները պարզել են, թե ինչ նշանակություն ունի տարբեր մատերին դրված մատանիները:
Մատնեմատին դրված մատանին (բացառությամբ ամուսնականի) նշանակում է, որ նրա տերը շատ է սիրում շքեղ իրեր և ճոխություն: Այդպիսի մարդը մշտական ձգտում ունի կյանքից հաճույք ստանալու և լավ ժամանակ անցկացնելու: Այս մատին մատանի կրում են ռոմանտիկ անձնավորությունները: Եթե դա փոքրիկ մատանի է, ապա տվյալ մարդը հանգիդտ է, հավասարակշռված: Իսկ եթե մատանին շատ մեծ է և փայլուն, ապա այդ տիպի մարդիկ սիրում են բուռն կերպով արտահայտել իրենց զգացմունքները, վարքի մեջ հաճախ ի հայտ են գալիս նյարդային պոռթկումներ:
Ցուցամատին դրված մատանին նշանակում է, որ մարդը ձգտում է իշխանության: Միաժամանակ նա կարող է լինել չկողմնորոշվող, երբեմն նաև վախկոտ: Այդպիսի մարդը հաճախ է ընկնում այլոց ազդեցության տակ և շրջապատող միջավայրի հետ դժվարությամբ է շփվում: Այդ մատին կրելով մատանի՝ նա ցանկանում է ինքնավստահություն հավաքել:
Միջնամատին մատանի հաճախ կրում են իմաստուն և գիտակից մարդիկ, ովքեր լուրջ որոշումներ ընդունելիս առաջնորդվում են առողջ բանականությամբ: Եթե մատանին փոքր է և նրբաճաշակ, նշանակում է՝ այն կրողը ունի սեփական արժանապատվության զգացողություն: Իսկ մեծ մատանիները խոսում են մարդու՝ ավելորդ ինքնասիրահարվածության մասին:
Բութ մատին դրված մատանին խոսում է այն մասին, որ այն կրողը ցանկանում է իր վրա ուշադրություն հրավիրել: Այդպիսի մարդիկ շատ հաճախ ինքնահաստատման խնդիր ունեն: Բացի այդ այդ մարդիկ կարող են լինել ջերմեռանդ, էմոցիոնալ:
Ճկույթին մատանի կրում են ստեղծագործ անհատները: Շատ հաճախ դա կարելի է նկատել դիզայներների, նկարիչների, դերասանների մոտ: Սակայն եթե նա կապ չունի արվեստի հետ, սակայն սիրում է ճկույթին մատանի կրել, խոսում է անձի՝ ազարտային խաղերի նկատմամբ սիրո մասին: