Հոդվածներ
Հոլիվուդյան սրտակեր Ջոնի Դեպը ամուսնացել է
Կարծես թե Հոլիվուդը այս տարի զրկվել է ևս մեկ ցանկալի փեսացուից: Ասում են, որ Ջոնի Դեպը և Էմբեր Հերդը ամուսնացել են: Շշուկները այն մասին, որ զույգը պլանավորում է մոտ ժամանակներս ամուսնանալ, համացանցում հայտնվեց անցած տարվա ավարտին, իսկ հարսանիքի մոտակա օրը նշվում էր Նոր տարին:
Ասեկոսեները կարծես թե համապատասխանում են իրականությանը, քանի որ Լոս Անջելոսում օրերս տեղի ունեցած Ջոնի Դեպի «Մորդեկայ» ֆիլմի պրեմիերային նրա մատին հարսանեկան մատանի են նկատել:
Ավելի վաղ լրագրողները Դեպի մատին նկատել են մեկ այլ մատանի, որը կարծես թե նրա նշանադրության մատանին էր: Այդ ժամանակ էլ հայտարարվեց զույգի պաշտոնական հարաբերությունների մասին:
Հայտնի ֆիլմերի հռչակավոր դերասանը լրագրողների հարցին, թե նշանադրության մատանի վերջիվերջո կրում է աղջիկը, հումորով և լղոզված պատասխաններ է տվել: Նա ասել է, որ մատանին ի սկզբանե գնել է սիրելիի համար, սակայն այն մեծ եղել նրա մատին և ստիպված է եղել ինքը կրել: