Հոդվածներ
Նորաձևություն
Եթերային նրբության հարսանեկան զգեստներ. Nurit Hen 2015
Նաիրա Վերդյան
Հարսի երազային զգեստ փնտրող իր ընթերցողների համար Wedding.am-ը այսօր պատրաստել է իսրայելական նորաձևության հայտնի տան` Nurit Hen-ի 2015 թվականի հավաքածուի լավագույն նմուշները:
Այս դիզայները իր ամեն նոր հավաքածուով համաշխարհային հանրության ուշադրություն է հավաքում իր վրա, քանի որ ամեն մի զգեստը առանձնանում է ապշեցուցիչ շքեղությամբ և նրբաճաշակությամբ: Այդպիսի զգեստներ հաջողվում է ստանալ միայն մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ, իսկ Nurit Hen-ի դեպքում, ակնհայտ, ոչ մի զգեստ «չի խուսափել» քայլ առ քայլ մտածված լինելուց: Ժանյակների, մարգարիտների և բյուրեղիկների համադրության շնորհիվ մենք հնարավորություն ունենք վայելելու այսպիսի գեղեցիկ հավաքածու: