Հոդվածներ
Տորթերի ձևավորում
Հարսանիքի ժամանակ հյուրերը անհամբեր սպասում են տորթի մատուցմանը: Պետք է հավելել, որ հարսնեկան տորթի կարևորությունը բավականին մեծ է: Այսպիսով, ցանկանում ենք կիսել հարսանեկան տորթի ձևավորման մի քանի գաղափար:
Թարմ ծաղիկներ
Որպես տորթի ձևավորման նորաձև և գլխավոր տարրերից է պետք է առանձնացնել թարմ ծաղիկները: Թարմ ծաղիկներով զարդարված տորթերը տոնական տեսք են ստանում: Դրանք կարող են ցանկացած «համեստ» տորթ դարձնել շքեղ և գեղեցիկ: Բայց պետք է հիշել, որ գլխավոր շեշտը պետք է դրվի հենց ծաղիկների վրա:
Հարսանեկան արձանիկներ
Հարսանեկան արձանիկները արարողության գլխավոր աղանդերը ձևավորելու հիմնաքարերից են: Ճիշտ ընտրված արձանիկը արտահայտչություն է հաղորդում տորթին: Արձանիկները չպետք է ողջ ուշադրությունը գրավեն իրենց վրա, այլ միայն ավարտուն տեսք հաղորդեն թխվածքին:
Մրգեր և հատապտուղներ
Մրգային տորթերը աննկարագրելի թեթև և նուրբ հյուրասիրություն կարող են լինել: Ցանկացած մրգից հնարավոր կլինի ստանալ գեղեցիկ նախշեր և ձևավորումներ: Հրասանեկան տորթի ձևավորման համար ցանկացած միրգ հարմար կլինի` նարիջ, բանան, կիվի, ելակ, մոշ, բալ:
Ուլունքներ կամ ժանյակ
Ուտելու համար նախատեսված ուլունքերով կամ ժանյակով հարսանեկան տորթի ձևավորումը համարվում է նոր միտում: Այս երկուսը բնական տեսք ունեն և թեթևություն, նրբություն ու էլեգանտություն են հաղորդում տորթին:
ժապավեն
Ժապավենները ծառայում են, որպես տորթի ձևավորման հիանալի միջոցներ: Դրանք համադրվում են կրեմի, սերուցքի, սուֆլեի և շոկոլադի հետ:
Շոկոլադ
Շոկոլադը ոչ միայն հանրաճանաչ է, այլև անկրկնելի` տորթի ձևավորման միջոց: Շոկոլադե ժանյակը, որով կարող եք զարդարել տորթը անսահման գեղեցկույթուն կհաղորդի տորթին: