Հոդվածներ
20 հիմնական քայլերը հարսանեկան պատրաստությունների համար
1. Որոշել հարսանյաց արարողության ամսաթիվը և նախատեսված բյուջեն: Եթե ցանկանում եք կազմակերպել Ձեր հարսանիքը ամռանը, ապա սկսեք կապ հաստատել հարսանեկան ծառայություն մատուցողների հետ նախապես և ամրագրեք արարողության անցկացման վայրը հարսանյաց արարողությունից ոչ ուշ, քան 3 ամիս առաջ:
2. Կազմել հյուրերի մոտավոր ցուցակ: Հարսանեկան նախապատրաստման ընթացքում հնարավոր է փոփոխություններ լինեն, բայց ռեստորանի ամրագրման համար Ձեզ անհրաժեշտ է իմանալ հյուրերի մոտավոր թիվը:
3. Ընտրել և գնել հարսանեկան մատանիները:
4. Ընտրել հարսանյաց արարողության վայրը և ամրագրեք այն: Դուք պետք է ամրագրեք այն հարսանյաց արարողությանից դեռ շատ օրեր առաջ:
5. Ընտրել և պատվիրել հարսանյաց զգեստը և հարսանեկան պարագանեըր, ինչպես նաև փեսայի կոստյումը և մնացած պարագաները: Եթե Դուք պլանավորում եք հարսանիքից առաջ մի փոքր նիհարել, ապա գնեք զգեստը նիհարելուց հետո, որպեսզի հետագայում ստիպված չլինեք ձևափոխել այն:
6. Ընտրել ՔԿԱԳ(ԶԱԳՍ) –ը ամուսնության պաշտոնական գրանցման համար: Ցանկալի է դիմել գրանցման համար արդեն իսկ հաստատված ամսաթվով:
7. Ուղարկել հարսանեկան հրավիրատոմսեր՝ էլ. փոստով, հանձնել անձամբ, կամ պարզապես տեղեկացնել հյուրերին հարսանիքի օրվա մասին: Խորհուրդ է տրվում զգուշացնել հյուրերին ձեր հարսանիքի ամսաթվի համար նախապես, որպեսզի բոլորն էլ ազատ լինեն այդ օրը:
8. Հանդիպում նշանակել լուսանկարչի, ֆլորիստի, հարսանյաց արարողության ձևավորողների և արվեստագետների հետ: Ցանկալի է նախապես որոշել, թե ինչ ոճի մեջ եք ցանկանում տեսնել Ձեր հարսանիքը և ինչ շոու ծրագիր եք նախընտրում:
9. Ընտրել հարսանեկան լուսանկարչին և օպերատորին: Հանդիպում նշանակեք և քննարկեք ձեր ցանկությունները կապված նկարահանման հետ:
10. Փոխադրամիջոցների վարձակալում: Ցանկալի է նախապես հաստատել հյուրերի ցուցակը, ապա նոր պատվիրել փոխադրամիջոցները, ըստ որոշակի թվով նստատեղերի:
11. Որոշել, թե ինչ հարսանյաց պար եք նախընտրում, ընտրել երաժշտությունը: Դուք կարող եք սկսել փորձերը տանը կամ սկսեք հաճախել դասընթացների պրոֆեսիոնալ պարուսույցի մոտ:
12. Ընտրել երաժիշտներին և DJ-ին: Երաժշտությունը գունավորում է ողջ տոնական արարողությունը, այնպես որ զգույշ եղեք հարսանյաց երեկոյի երաժշտության ընտրության հարցում:
13. Քննարկել և խորհրդակցել թե ինչպիսին եք ուզում լինի Ձեր հարսանեկան ծաղկեփունջը ֆլորիստի հետ:
14. Ընտրել վարսահարդարին և դիմահարդարին: Գերազանց կլինի, եթե նախապես գրանցվեք նրանց մոտ և փորձնական դիմահարդարում և վարսահարդարում անեք հարսանիքից առաջ, պարզելու արդյոք դրանք Ձեզ համապատասխանում են, որպեսզի հարսանիքի օրը տհաճ անակնկալներ չլինեն:
15. Ընտրել հրուշակագործին և պատվիրել հարսանյաց տորթը: Նախապես ճշտել արդյոք ռեստորանում կա հնարավորություն՝ տորթը պահելու, եթե այն բերվի նախաքան արարողության սկսելը:
16. Պատրաստել քարտեր հյուրերի անուններով սեղաններին դնելու համար, որպեսզի բոլոր հյուրերը իրենց հստակ նստելու տեղերն ունենան և իրենց հարմարավետ զգան:
17. Բաժանել պարտականությունները՝ հարսանիքի օրվա պատրաստությունների հետ կապված, թե հարսանիքին ով է հարսին օգնելու պատրաստվել, ով է դիմավորելու և տեղավորելու հյուրերին և այլն: Ցանկալի է, որ դրանով զբաղվի հարսանյաց կազմակերպիչը:
18. Տեղեկացնել հյուրերին հագուստի ընտրության հարցում : Կարել զգեստներ՝ հարսնաքույրերի համար, նախքան հարսանիքի օրը:
19. Գրելը և տպագրել հարսանեկան ծրագիրը և տալ բոլորին (հյուրերին և ծառայություն մատուցողներին), նրանց ովքեր ներգրավված են կազմակերպչական հարցերում: Անել սա նախապես, որպեսզի բոլորն էլ պատրաստվելու ժամանակ ունենան:
20. Կապ հաստատել բոլոր ծառայություն մատուցողների հետ՝ տալով օրակարգը, որպեսզի հարսանիքի օրը բոլորը տեղում լինեն ճիշտ ժամանակին: Գրի առնել բոլոր ծառայություն մատուցողների հեռախոսահամարները և ժամանակացույցի հետ միասին տալ հարսանյաց կազմակերպչին, որպեսզի նա կարողնա վերահսկել ողջ արարողության ընթացքին: