Հոդվածներ
Աստղային հարսանիքներ
Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Աննա Վինտուրը՝ Ալեքսիս Օհանյանի ու Սերենա Ուիլյամսի հարսանիքին
Նոր Օրլեանում տեղի է ունեցել Սերենա Ուիլյամսի ու Ալեքսիս Օհանյանի հարսանիքը։
Reddit կայքի հիմնադիրն ու Սերենան, իրենց երկու ամսական դստեր ուղեկցությամբ շքեղ արարողություն են կազմակերպել Նոր Օրլեանի Contemporary Arts Center կենտրոնում։ Հարսանիքը «Գեղեցկուհին ու հրեշը» ֆիլմի թեմայով էր։
Հարսնացուն ու փեսան հյուրերին խնդրել էին հագնվել ընտրված թեմային համապատասխան։ Հարսանեկան հավաքույթի բոլոր հյուրերին դիմավորում էին Be Our Guest երգով։
Հարսանիքի հյուրերից էին` Քիմ Քարդաշյանը, Աննա Վինտուրը, Սիարան, Քելի Ռոլանդը, Լա Լա Անտոնին, Բեյոնսեն և այլոք