Հոդվածներ
Առողջ և խելացի երեխաները մեր ներկան և հուսալի ապագան են
Հայաստանում բացվել է Berlin KITA զարգացման կենտրոնը, որը, կարելի է ասել փոքրիկ Գերմանիա է Հայաստանում: Գերմաներեն լեզու, գերմանական մշակույթ, սովորույթներ, ազգային տոներ … Գերմանական զարգացման կենտրոնը Հայաստանում հիմնվել է գերմանաբնակ Ալվինա Ենգիբարյանի նախաձեռնությամբ: Ալվինա Ենգիբարյանը 17 տարվա մանկավարժական փորձ ունի, զուգահեռ դասավանդում է և՛ Հայաստանում, և՛ Գերմանիայում: Ինտենսիվ ձևով մասնակցում է մասնագիտական տարբեր սեմինարների և քննարկումների: Անդամակցում է Բեռլինի Կրթության և գիտության միությանը:
Wedding.am-ի գործարար կանանց հյուրասրահը հյուրընկալել է Berlin KITA գերմանական զարգացման կենտրոնի տնօրեն Ալվինա Ենգիբարյանին:
Տիկին Ենգիբարյան, ներկայացրեքք խնդրեմ, ''Berlin KITA'' գերմանական զարգացման կենտրոնի առաքելությունը
-Մեր առաքելությունն է օգնել երեխաներին հաղթահարել վախերն ու անհանգստությունները, հոգեբանական բարդույթները, նպաստել նրանց ինքնաճանաչմանը, սովորել խոսել և շփվել հաճույքով:
Առողջ և խելացի երեխաները մեր ներկան և հուսալի ապագան են: Berlin Kita գերմանական զարգացման կենտրոնը մեծ տեղ է հատկացնում երեխայի բազմակողմանի զարգացմանը: Մեր կենտրոնը հիմնված է գերմանական ուսուցողական ծրագրի հիման վրա, որը նախատեսված է 3-12 տարեկան երեխաների համար: Մեր բոլոր մասնագետները վերապատրաստված են “Inklusion” կոչվող յուրահատուկ մեթոդին համապատասխան, որն ունի 50-ից ավելի զարգացնող խաղեր: Մենք՝ մանկավարժներս, անձամբ Բեռլինում խաղացել ենք այդ խաղերը և համոզվել դրանց արդյունավետության մասին: Մեր կենտրոնի զարգացման հիմնական ուղղություններն են՝ 1. Առողջություն 2. Մշակութային և սոցիալական կյանք 3. Հաղորդակցություն (լեզու, մեդիա) 4. Արվեստ 5. Մաթեմատիկա 6. Շրջակա միջավայր: Այս հիմնական ուղղությունները միմյանց փոխլրացնում և փոխկապակցված են: Երեխան, մոտ լինելով բնությանը, մոտ է նաև մաթեմատիկային: Մեր նպատակն է խթանել երեխաների մտածողությունը, տրամաբանությունը, զգալու, արտահայտվելու, ստեղծագործելու ունակությունները, ինքնուրույնությունը: Մեր հմուտ և փորձառու մասնագետները կարողանում են յուրաքանչյուր երեխայի ջերմ և անհատական մոտեցում ցուցաբերել՝ նպաստելով նրա անհատականության ձևավորմանը:
Ո՞րն է “Inklusion” յուրահատուկ մեթոդի գաղտնիքը:
- “Inklusion” մեթոդի հիմքում ընկած է հետևյալ գաղափարը. երեխան պետք է մանկուց գիտակցի, որ չնայած բոլորն անհատականություն են, սոցիալական տարբեր խավերի ընտանիքներից, միևնույն է` բոլորը հավասար են և ունեն նույն հնարավորությունները՝ կրթվելու, զարգանալու, առաջ շարժվելու: Berlin KITA-ն, հիմնված լինելով գերմանական ուսուցողական ծրագրի վրա, առաջին պլան չի մղում տառերի, թվերի կամ առարկաների ուսուցումը: Մենք օգնում ենք 3-5 տարեկան երեխաներին հոգեբանորեն պատրաստվել դպրոցին և դպրոցական կյանքին: “Inklusion” մեթոդը նպաստում է, որպեսզի երեխաներն ազատվեն նախադպրոցական բարդույթներից և դեպրեսիաներից, նրանք սովորում են ճանաչել իրենք իրենց, կարողանում են ճիշտ շփվել հասակակիցների հետ, խաղի միջոցով ձեռք են բերում այն տարրական գիտելիքները, որոնք հեշտացնում են իրենց ապագա ուսուցումը դպրոցում և, ամենակարևորը` սովորում են սիրել սովորելը:
Մեր դաստիարակները հիմնականում կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ցուցաբերելով եսակենտրոն մոտեցում, որպեսզի երեխայի ինքնագնահատականը, ինքնավստահությունը լինի բարձր: Մեր կենտրոնի առանձնահատկություններից է երեխաների մոտ ինքնավստահության սերմանումը: Անընդհատ ընդգծելով երեխայի հաջողությունները, գովելով նրան` երեխայի մոտ դեռ փոքր տարիքից ձևավորվում է սեփական անձի հանդեպ մեծ վստահություն: Դա էլ իր հերթին երեխային ձերբազատում է բարդույթներից, որոնք ազդում են անձի ճիշտ զարգացման վրա:
Ի՞նչ սկբունքներով եք առաջնորդվում երեխաների հետ շփումներում:
-Մեզ համար ամենակարևորը երեխայի մեջ ներքին իմպուլսներ հաղորդելն է, որպեսզի նա սիրի շրջապատող աշխարհը, մարդկանց, հաճույքով շփվի իր հասակակիցների հետ և բարձրաձայն արտահայտի մտքերը, լինի անկաշկանդ և ինքավստահ: Մենք օգնում ենք բալիկին սովորել լսել դիմացինին, ունենալ սեփական կարծիքը, գիտակցել, որ նա նույնպես կարող է սխալվել, պարտվել, այդուամենայնիվ, միշտ պետք է ձգտել հաղթանակի: Մեր նպատակն է բացահայտել երեխաների տաղանդը, զարգացնել նրանց որպես անհատներ, որպեսզի երեխաները մեծանան իրենց ուժերի վրա վստահ և այդպիսով պատրաստ լինեն հաղթահարելու կյանքի դժվարությունները, ինչպես նաև առաջ շարժվելու և լուրջ հաջողություններ գրանցելու:
Տեղյակ ենք, որ այս պահին ունեք ընդունելություն, ովքե՞ր և ինչպես կարող են մասնակցել կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներին:
- Ընդունելությունը հայտարարված է 3-7 տարեկան երեխաների համար: Դասընթացները նախատեսված են շաբաթը 3-5 անգամ, 3 դասաժամով: Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ընձեռում ենք նաև ԱՆՎՃԱՐ դասընթացի հնարավորություն: Նշեմ նաև, որ երեխաների համար կենտրոնի տրամադրած գրքերը, գրենական պիտույքները, ստեղծագործելու համար նախատեսված բոլոր պարագաները բերված են Գերմանիայից: Դասերը համալրված են նորացված նյութերով, բազմազան աուդիո և վիդեո նյութերով, երգերով, գերմաներեն գեղարվեստական գրքերով և տարբեր հրատարակչության գրքերով: Belin KITA զարգացման կենտրոն հաճախող յուրաքանչյուր երեխա ունի իր առանձին անկյունը, որտեղ պարտադիր կերպով գրանցվում են երեխայի բոլոր ձեռքբերումները, իմացական կամ վարքային փոփոխությունները: Այս մեթոդը թույլ է տալիս, որ թե՛ մանկավարժը, թե՛ ծնողները տեսնեն երեխայի զարգացվածության աստիճանը: Ի դեպ, մեր գերմանական կենտրոնը նախատեսված է ոչ միայն երեխաների, այլև ծնողների համար: Մինչ մեր դաստիարակները կպարապեն ձեր փոքրիկների հետ, ծնողները կարող են վայելել իրենց հանգիստը, սովորել գերմաներեն լեզու և ուսումնասիրել գերմանական մշակույթը: Մեզ մոտ գործում են նաև խմբակային և անհատական դասաժամեր գերմաներեն կամ ռուսերեն սովորել ցանկացողների համար: Սիրով սպասում ենք: