Հոդվածներ
Նորություններ
Ալեքսանդր Բաբասյանի և որդու տարեդարձի անակնկալներն ու տարբերվող խնջույքը
Դերասան Ալեքսանդր Բաբասյանի ընտանիքում երեկ կրկնակի տոն էր. նա և որդին` կրտսեր Ալեքսանդրը, նշում էին իրենց տարեդարձը։ Հայրը դարձավ 32, որդին` 3 տարեկան։ Այս առիթով նրանք ընտանեկան հավաքույթ էին կազմակերպել մանկական ժամանցի կենտրոններից մեկում։
Ալեքսանդրն ու կինը` Լիլիթը, երեկույթին եկել էին որդու նկարով հատուկ շապիկներով։ Թեև Ալեքսանդրին բնորոշ են առավել մեծ խնջույքները, քանի որ նա միշտ նշում է, որ սիրում է ճոխություն, այս անգամ ամեն բան կազմակերպված էր մինիմալիստական ոճով։