Հոդվածներ
Աստղային հարսանիքներ
Պատգամավոր Մարգարիտ Եսայանի՝ Շարմազանովի քավորությամբ հարսանիքը ԱԺ-ում (ֆոտո)
Այսօր ԱԺ միջանցքում աշխույժ մթնոլորտ էր: Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսի ատրիբուտները՝ յուրօրինակ արձանները դարձել էին պատգամավորների քննարկման առարկան: Ով ում ասես՝ նմանեցնում էր արձանները: Պատգամավորներից մեկը՝ արձանները տեսնելով՝ կատակեց, թե Գյումրիի ավագանու պակասող անդամներն են, եկել են ԱԺ:
Հետո պատգամավորներին միացավ օրվա հերոսուհին՝ Մարգարիտ Եսայանը, որի ծննդյան տարեդարձն է այսօր: ՀՀԿ-ականները Մարգարիտ Եսայանի «հարսանիքը» կազմակերպեցին ԱԺ միջանցքում՝ ապահովելով «ընտանեկան լուսանկարները»: Փեսան Վլադիմիր Բադալյանն էր, հարսը՝ Մարգարիտ Եսայանը: Հարսանիքին քավոր կանգնեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: