Հոդվածներ
Մենք դեռ պետք է շատանանք. Գրիգոր Դանիելյանի ընտանիքը 8 տարեկան է
Դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը և երգչուհի Հռիփսիմե Ելինյանը օրերս տոնել են իրենց ամուսնության 8-ամյակը: Այդ առթիվ Գրիգորը սոցցանցի իր էջում գեղեցիկ գրառում է արել, որը Wedding.am-ը ներկայացնում է ստորև.
«Մեր ընտանիքն այսօր դարձավ 8 տարեկան: 8 տարի առաջ ես պատկերացում չունեի, թե ինչ հրաշք բան է ընտանիք կազմելը, զավակ ունենալը, սիրելն ու սիրված լինելը: Չէի պատկերացնում, թե ինչպես իմ կյանքը 180 աստիճանով կփոխվի ու ես կյանքին կսկսեմ նայել այլ տեսանկյունից:
Մենք միասին շատ բարդ օրեր ենք անցկացրել, ունեցել ենք անկումներ, բայց միշտ ձեռք ձեռքի բռնած ճեղքելով վեր ենք բարձրացել, որովհետև մեր ՍԵՐՆ ուժեղ է եղել ու տարիների ընթացքում այդ ՍԵՐԸ գնալով ավելի ու ավելի է կարծրացել:
Շնորհակալ եմ Տեր Աստված, որ ինձ ուժեղ ու խելացի կին բաժին հասավ, ում սիրում եմ կյանքիցս առավել և շնորհակալ եմ իմ քաղցր բալիկի համար, ում համար ես պատրաստ եմ անել անհնարինը, որպեսզի նա ունենա բարեկեցիկ ապագա:
2 ԵՍ միացանք ու դարձանք ՄԵՆՔ, մեզ միացավ նաև ՆԱ, բայց ՆՐԱՆՈՎ մենք չենք եզրափակվի, ՄԵՆՔ դեռ պետք է շատանանք))
Սիրում եմ ձեզ իմ կյանքի իմաստներ»: