Հոդվածներ
«Իսլամի օրենքներն անկողնում». հարսանեկան տարօրինակ ավանդույթներ
Բոլոր ազգերն էլ ունեն իրենց բնորոշ անսովոր և տարօրինակ, ոմանց համար ընդունելի, իսկ ոմանց համար էլ ոչ ընդունելի ավանդույթները: Wedding.am-ը ներկայացնում է իսլամական աշխարհի ավանդույթները` ներկայացնելով հարսանեկան առաջին գիշերվա հետ կապված հետաքրքիր մանրամասներ:
Ըստ իսլամական խիստ կանոնների, որոնք գրված են Շարիաթում (իսլամի կրոնական և իրավական նորմերի ժողովածու), նորապսակները, ովքեր, որպես կանոն, ամուսնությունից առաջ այնքան էլ ծանոթ չեն լինում միմյանց, պետք է անցկացնեն իրենց հարսանեկան գիշերը` հետևելով հատուկ արարողակարգի:
Ամուսինն առաջին գիշերը պետք է իր կնոջը վերաբերվի մեծ հոգատարությամբ և սիրով, որպեսզի այս կերպ նա կարողանա ավելի հեշտությամբ տանել հանդիպող «անկողնային դժվարությունները»:
Այս իրավիճակը, իհարկե, բերում է որոշակի անհարմարությունների: Սակայն անկախ ոչ հաճելի պահերից, հարսնացուն պետք է դրսևորի համեստություն և հեզություն` որպես իսլամի վառ հետևորդ:
Բնականաբար, փեսացուն իր ուսերին պետք է վերցնի ողջ պատասխանատվությունը` հաճելի և անսպասելի պահերով հարսանեկան առաջին գիշերն անմոռաց դարձնելու համար:
Ողջունելի է համարվում նաև, որ այս գիշերը նորապսակները պարզապես զրուցեն, միմյանց ավելի լավ ճանաչելու համար: Միևնույն ժամանակ, կնոջն արգելված է, անկախ արդարացված պատճառներից, ցույց տալ իր սառնությունն ու անտարբերությունը:
Ըստ ավանդույթի` փեսան, ով այդքան էլ լավ չի ճանաչում հարսնացուին, այդ հիշարժան գիշերվա «սառույցը հալեցնելու» համար, պետք է ձեռքը դնի կնոջ ճակատին և արտասանի հետևյալ խոսքերը. «Թող Ալլահը վկա լինի և մեզ արժանի դարձնի միմյանց համար»:
Ասում են` այս խոսքերից հետ հարսնացուն հոգեկան և ֆիզիկական ձգողականություն է զգում դեպի իր ամուսինը...
Այս ամենից հետո նորապսակները միասին իրականացնում են երկու այլ ծիսական աղոթքներ, այնուհետև ամուսինը կարդում է հատուկ աղոթք՝ խնդրելով Ալլահին օրհնել իրեն և իր սիրելիին, որպեսզի ունենան խաղաղ ընտանեկան կյանք:
Փեսացուն հարսանեկան գիշերվա ընթացքում իր կնոջ համար պետք է նաև զոհաբերություններ անի` հյուրասիրելով նրան քաղցրավենիքներով:
Ըստ մահմեդական ավանդույթի` հարսնացուն պետք է լինի կույս, բայց ժամանակակից աշխարհում այդ պահանջը միշտ չէ, որ համարվում է ընդունելի:
Անկախ դարի ժամանակակից օրենքների` մահմեդական կինն ամեն կերպ պետք է պահի իր անաղարտությունը, քանզի, եթե այս աշխարհում նա իր պատիժը չկրի, ապա հանգուցյալ աշխարհում պատասխան կտա իր բոլոր մեղքերի համար:
Առավոտյան ամուսինները պարտավոր են կատարել լուսաբացի ծիսական աղոթքը: Միայն դրանից հետո զույգն իրավունք ունի սկսել հաց ուտել, իսկ եթե ցանկություն կառաջանա կրկնել մտերմանալու գործընթացը, ապա ամուսինները պետք է աղոթքի ուղեկցությամբ լվացվեն, նոր անցնեն գործի: